Վարորդի իրավունքները

Դիտվել է 95134 անգամ

Պաշտպանեք Ձեր իրավունքը, մի խրախուսեք կոռուպցիան, պահանջեք, որ ոստիկանը լինի հարգալից ու գործի միայն օրենքի անունից` օրենքով սահմանված կարգով.

Այստեղ կզետեղենք վարորդի ամենակարևոր իրավունքները ու ոստիկանների ամենահաճախ կատարվող խախտումները:

Վարորդի իրավունքներ

  1. Վարորդը իրավունք ունի չիջնել մեքենայից կանգնեցնելուց անմիջապես հետո, բայց պարտավոր է իջնել այն դեպքերում,
    1. երբ անհրաժեշտություն կա վերացնել արտաքին տեխնիկական թերությունը,
    2. երբ հիմնավոր կասկած կա որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում
    3. երբ անհրաժեշտություն կա օգնություն ցուցաբերել երթևեկության այլ մասնակիցների
    4. Երբ պետք է խուզարկվի ավտոմեքենան, որը իրականացվում է միայն դատարանի որոշմամբ (որոշումը պետք է ներկայացվի վարորդին նախքան խուզարկությունը)
    5. Երբ հավաստի տվյալներ կան որ վարորդը կամ ուղևորը կասկածվում է հանցագործության մեջ կամ գտնվում է հետախուզման մեջ.
  2. Վարորդը իրավունք ունի տեսանկարահանել ու ձայնագրել ողջ պրոցեսը, ցանկության դեպքում կարող է տեղեկացնել ոստիկանին դրա մասին` զգաստանալու համար.
  3. Վարորդը իրավունք ունի սթափության ստուգումների ժամանակ “հո” չանել ու չփչել ՃՈ-ի աշխատակցի քթին կամ ձեռքերի մեջ:
  4. Վարորդը իրավունք ունի փաստաթղթերը ՑՈՒՅՑ տալ բայց առձեռն չհանձնել ՃՈստիկանին. (քանզի օրենքում գրված է ներկայացնել, այլ ոչ թե հանձնել կամ ի պահ տալ. հանձնելու դեպքում դրանից առաջ վարորդը կարող է պահանջել “ստացական”)
  5. Վարորդը իրավունք ունի պահանջել, իսկ տեսուչը պահանջից հետո պարտավոր է ներկայացնել սպայական վկայականը բացված վիճակում. (Ներկայացնել, այլ ոչ թե տալ վարորդին. եթե նա Ձեզնից պահանջում է տալ վարորդական վկայականը դուք էլ կարող եք պահանջել վերցնել սպայական վկայականը, քանի որ օրենքով երկու դեպքում էլ սահմանված է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ բառով.)
  6. Վարորդը իրավունք ունի կազմված որոշման հետ ծանոթանալու ու համաձայն չլինելու դեպքում կատարել անհամաձայնության մասին նշումներ` որոշման մեջ նախատեսված վայրում
  7. Վարորդը կարող է տեղեկացնել, որ դիմելու է դատարան, իսկ այնտեղ ոստիկանը պարտավոր է լինելու ապացուցել ամեն ինչ փաստերով` տեսանյութով կամ այլ տարբերակով ըստ դատարանի պահանջի.

Ոստիկանի պարտականությունները

  1. Ոստիկանը պարտավոր է ներկայանալ`  ասելով պաշտոնը, կոչումը և ազգանունը, (պատվի առնելն էլ թող պահի շեֆերի համար 🙂 )
  2. Ոստիկանը պարտավոր է տեղեկացնել կանգնեցնելու պատճառի ու հիմքերի մասին և դրանից հետո միայն խնդրել վարորդին ներկայացնել փաստաթղթերը. (իհարկե, ցույց տալ, ոչ թե հանձնել)
  3. Երեկոյան ժամերին կանգնեցնելուց ոստիկանական մեքենայի փարոսիկները պարտադիր պետք է միացրած լինեն.

Ոստիկանը իրավունք չունի

  1. Ոստիկանը իրավունք չունի խնդրել / ստիպել արտաշնչել` վարորդի բերանից եկած հոտը` հոտառությամբ զննելու համար.
  2. Ոստիկանը իրավունք չունի կանգնեցնել մի խախտման համար բայց հետո հարցուփորձ անել այլ խախտում հայտնաբերելու համար.
  3. Ոստիկանը իրավունք չունի հարցուփորձ անել վարորդին թե «որտեղից եք գալիս?», «ուր եք գնում?», «որտեղ եք աշխատում?» «որտեղ եք ապրում?» և այլն.
  4. Ճանապարհային ոստիկանը իրավունք չունի միայնակ իրականացնել ճանապարհապարեկային ծառայություն: (իմանալ ավելին)

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
    ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ
    17. Պարեկային ավտոմոբիլի և ուղղաթիռի կարգախմբի կազմում պետք է ընդգրկվեն առնվազն ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման երկու ծառայող։

  5. Ոստիկանը իրավունք չունի փաստաթղթերը ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը կամ դեպի հետևի տրանսպորտային միջոցը կամ դրա կողքին գտնվող անձանց կողմ.

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
    ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    VII. ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
    32. Փաստաթղթերի ստուգման ընթացքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պետք է կանգնի կանգնեցված տրանսպորտային միջոցի կողային մասում, ընտրի անվտանգ տարածություն իր և վարորդի միջև, դեպի նա չշրջվի մեջքով և հետևի տրանսպորտային միջոցում կամ դրա կողքին գտնվող անձանց։ Կարգախմբի կազմում գտնվող մյուս ծառայողները պետք է զբաղեցնեն այնպիսի դիրք, որը թույլ կտա ապահովել փոխադարձ անվտանգությունը։

Նշված ոստիկանական պարտականությունները սխալ կատարելը համարվում է օրենքի խախտում և կարող է հանդիսանալ ծառայողական քննության հիմք ոստիկանի նկատմամբ:

Ճանապարհային Ոստիկանության Թեժ Գիծ1-77 (անվճար), 010 522763

gdocՏպելու համար բեռնել այստեղից

Այստեղ հիմնականում նշված են այն դրույթները որոնք օրենքը չի պարտավորեցնում կամ չի արգելում. իսկ ինչը արգելված չէ օրենքով` թույլատրելի է:

Վերը նշված ինֆորմացիայի վերաբերյալ նկատողությունների, ավելացումների ու առաջարկների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին: 102@mesrop.am

Շնորհակալություն ֆեյսբուքյան Ճանապարհային ոստիկանություն + կարմիր գծեր խմբին` նյութի պատրաստմանը ակտիվ մասնակցելու համար!

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

17 կարծիք «Վարորդի իրավունքները»-ի վերաբերյալ

    1. Isk ete vostikan@ xmaca u kangnecnuma mi hatel xmacutyuna stugum et vonc bacatrenk

  1. Mi harc unem’ ete vostikan@ aranc patjari kangnecnum e, ev asume vor stugumner en anum , et depqum partavor en unenal irenc mot hramani GRAVOR orinak@???.
    Ayl kerp asac’ vostikan@ iravunq uni, erb cankana kangnecni
    u anun@ dni te xmacutyun em stugum???.

    1. Հրամանը կարող է լինել նաև բանավոր, բայց հրամանի մասին տեղեկություն ստանալու համար կարելի է զանգահարել ՃՈ թեժ գիծ` 010 522763

  2. Բարև Զեզ, իսկ իրավունք ունեն մի պետավտոտեսուչ տեսաձաայնագրի խախտումն և կապի միջոցով մյուսին հաղորդի իսկ մյուսն կանգնացնի մինչև տեսանկարահանող տեսուչն գա և արձանագրի խախտումն խոսքս վերաբերվում է արագության խախտման մասին, ք . Աբովյանի գայի պոստից հետո կատարվող նկարահանող պետավտոտոսուչ Գալստյանիի եթե չեմ սխալվում ազգանունն արվող նկարահանում է և կապ է տալիս իր կոլեգիային

  3. BAREV DZEZ.. Vostikan@ iravunq uni ardznagrutyun kazmel ev tuganel nra hamar vor archevi pethamaranish@ sahmanvats teghum chi. ayl drvatsa dimapakun tesaneli ev @ntherneli bolori hamar…

  4. Isk ete vostikann pahanjuma pastatxtern.es chem nerkayacnum. Iravunk uni vres cayn barcracni u hrmshti ay aydpisi vostikanner unenk cavok srti.

    1. Վահան ջան, հաջորդ անգամ նկարահանեք.

  5. Partavorem es motenal vostikanakan meqenayin tesankarahanac xaxtums tesnelu hamar?

    1. ոչ, ոստիկանն էլ պարտավոր չի ցույց տալ. նա պարտավոր է այն ներկայացնել որպես ապացույց դատարանում.

  6. isk petavtotesuch@ iravunq uni irenc meqenayov kangnac(kam pah mtac) nkarahani xaxtumner?

  7. Mi harc unem eli.. mi jamanak gorcum er polise.am ev varord.am. vori mijocov texekanum ei kataracs xaxtumneri masin.. hima nshacs ejer@ chi bacum chem karoxanum stugem tuganqneris chaper@. Ka ardyoq urish sayt vortex hnaravor lini nayel tuganqner@.

  8. Mi harc ete es arelem texznnum,bayc inch patcharov tuxtn bacakayume dimapakuc,kangnecrel en u cankanumen miangamic akt grel,iravunq unen te piti gamanak tramadren terutyunn veracnelu hamar….ev baci ayt irenc mot hamakargchum cuyc chi talis vor im meqenan texzznum ancace

    1. Բարեփոխումներից հետո թույլատրվել է այդ դեպքում տեղում վերացնել` փակցնել կտրոնը. Արձանագրություն կազմելուց առաջ փակցնելու դեպքում այն ալևս չի կազմվում.

  9. hargeli Mesrop ete arcanagrutyun arten grvele u es takin grelem hamacayn chem es depkum ov peta dataran dimi es te vostikn@

    1. Դուք Արթուր ջան, որոշման հիման վրա. կարող եք սկզբից վերադասության կարգով դիմել ՃՈ, մերժում ստանալու դեպքում դիմել դատարան.

Մեկնաբանությունները փակված են։