Պոստ պահող ՃՈ օրինազանցները

Դիտվել է 697 անգամ

Ուրեմն, էս անգամ ուզում եմ խոսել մի ցավալի թեմայից վարորդների համար. էն գաիշնիկներից, որոնք միշտ խանգարում են երթևեկությանը` իրենց առաքելությունը լրիվ հակառակ կերպով կատարելով.

Նայեք այս հոլովակը, դիմացիս տաքսին, այնուհետև նաև ես, քիչ է մնում վրաերթի ենթարկենք հեծանվորդին… կարող եք ասել ում պատճառով? այո! գաիշնիկի! իսկ ինչու? քանի որ նա այդ պահին կատարում է շատ լուրջ ծառայություն` պոստ է պահում. Ինչի հենց այստեղ? ինչի հենց այս դիրքով? ինչի հենց հետիոտնի անցումի անմիջապես դիմաց` փակելով տեսադաշտը? մի՞թե օրենքը, օրը սահմանում է 5մ հեռավորության վրա կանգնել հետիոտնային անցումներից նրա համար չի ստեղծված ? մի՞թե հասարակ մահկանացուներիս պատճառով միշտ կարող են վթարներ լինել, իսկ այս սպիտակ մեքենաների ու նրանց վարորդների պատճարով — ոչ? Կարող են! Օրենքը բոլորի համար է, ու օրենքը հազար տեղից ա բխում. հենց նենց չի գրված. գրված ա, որ էդ անտեր անցումի վրայով անցնող մարդիկ տեսանելի լինեն վարորդի համար…
Էս ոստիկանը, ու այստեղ ծառայություն իրականացնող ոստիկանների մեծ մասը մի շարք կոպիտ խախտումներ են անում.

Տվյալ դեպքում ոստիկանը խախտել է առնվազն 4 օրենք.
ըստ օրենքի, կանգառն արգելվում է`

  •  հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում.
  • այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է.
  • խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).
  • այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար:
Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail