Ամրագոտիով չամրակապվելու և հեռախոսից օգտվելու զրպարտություն

Դիտվել է 42269 անգամ

Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ նկատել, որ այս գրառումը վերաբերվում է զրպարտություններին և չի քարոզում օրինազանցություն: Ամրագոտին անհրաժեշտություն է, որը փրկում է կյանքեր: Կապեք ամրագոտի Ձեր իսկ անվտանգության համար, բայց մի թույլ տվեք ՃՈ տեսուչներին զրպարտել Ձեզ (շառ անել), կազմել սուտ արձանագրություններ և ստիպել վճարել դրանց համար:

Ինչպես բոլորս գիտենք ամրագոտիով չամրակապվելու և հեռախոսով խոսելու համար կազմված վարչական տույժ նշանակելու մասին որոշումները հանդիսանում են ամենահաճախ կազմվողը և կարելի է ասել, որ դրանք հանդիսանում են հիմնական զրպարտության և դրամաշորթության միջոցը ՃՈ աշխատակիցների մեծ մասի կողմից, քանի որ նրանց սխալ համոզմամբ` «Ռեմենի, սիգարետի ու հեռախոսով խոսելու ակտերը ենթակա չեն ապացուցման և բավական է միայն ՃՈ տեսուչի աչքով տեսնելու փաստը:»

Հարգելի վարորդներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ նմանատիպ հայտարարությունները անօրինական են և աչքով տեսածը չի կարող հանդիսանալ հիմք դատարանում` բողոքարկման դեպքում.

Հետևաբար հորդորում ենք բոլոր վարորդներին չհամաձայնվել այդ ակտերի հետ, նշումների վայրում նշել որ տեսուչի կազմած արձանագրության հետ համաձայն չեք ու բողոքարկելու եք դատարանում: Իսկ դատարանում արդեն աչքով նկատած ՃՈ տեսուչը պարտավոր է բերել հիմնավոր ապացույցներ` օրենքով սահմանված կարգով:

Հավելյալ օգնություն ստանալու համար կարող եք կապվել Վարորդի Ընկեր գրասենյակի աշխատակիցների հետ ովքեն անվճար և անշահախնդիր կօգնեն կազմել վարչական դատարան դիմելու հայցադիմումը.

«Վարորդի Ընկեր» նախաձեռնություն
Հասցե: ք. Երևան, Մամիկոնյանց 36  (քարտեզ)
Հեռ: 098 102 178

Աշխատանքային օրերը/ժամերը`
Երեքշաբթիից ուրբաթ 14:00 — 20:00,
Շաբաթ օրերը`  11:00-ից մինչև 18:00

Կից ներկայացնում եմ դատարանին ներկայացված հայցադիմումը.

gdocՏարբերակ N1 բեռնել այստեղից հեղինակ` Վարորդի Ընկեր գրասենյակ

gdocՏարբերակ N2 բեռնել այստեղից հեղինակ` Գառնիկ Խաչատրյան

Ի լրացում վերոգրյալի, տեղադրեմ այս ոչ այդքան նոր տեսանյութը` որպես զրպարտանքի վառ ապացույց:

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

5 կարծիք «Ամրագոտիով չամրակապվելու և հեռախոսից օգտվելու զրպարտություն»-ի վերաբերյալ

    1. Այս ամենը գրված է հաշվի առնելով որ վարորդը չունի տեսաձայնագրող սարք, քանի որ վարորդը պարտավոր չի ապացուցել իր անմեղությունը. մեղքը պարտավոր է դատարանում ապացուցել ոստիկանը.

  1. Knereq mi harc avtotesuch@ partavor e amragoti qcel te voch, qani voe exel e indz het depq vor indz kagnecrel e avtotesuch@ ev na qcac chi exel amragotin ev es aselem xi duq cheq qcum amragotin indz patasxanel e tesuchi menq karoxenq chqcel, ayt iravunq@ uni avtotesuch@ te voch, naxapes shnorakalutyun!

  2. orenq@ bolori hamar havasar e.ev avtotesuchnel partavore amrakapvel

Մեկնաբանությունները փակված են։