ՃՈ տեսուչի պահանջով նշված վայրում կայանված մեքենայի վարորդին տուգանել են 2 անգամ

Դիտվել է 1057 անգամ

Ֆեյսբուքի օգտատեր Ma Sha գրել է Ճանապարհային ոստիկանություն + կարմիր գծեր խմբում`

Հարգելի խմբակիցներ, մեկ ամիս առաջ երեկոյան ժամը 9-ին իմ բջջային հեռախոսին զանգահարել է ՃՈ աշխատակից և պահանջել, որ ես բակից հանեմ մեքենան և կայանեմ Իսահակյան փողոցում, քանի որ մեր բակում պետք է սերիալի նկարահանումներ լինեն: Փողոցի այդ հատվածում դեղին գիծ է և կայանել չի կարելի, ինչը և ես ասեցի ՃՈ աշխատակցին, սակայն նրա պնդմամբ մեքենան կայանեցի հենց այդ մասում: Քանի որ նկարահանումները ժամը գիշերվա 12-ին դեռ չէին ավարտվել, մեքենան ողջ գիշեր մնացել է այդ փողոցում և միայն հաջորդ օրն եմ այն տեղափոխել բակ: Ստացել եմ 2 տուգանք ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն: Մոտ 40 օր առաջ գրել եմ դիմում, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել: Զանգահարում եմ համապատասխան բաժին, որևէ կոնկրետ բան չեն ասում: Ինձ զանգահարող ՃՈ աշխատակցի բջջային հեռախոսի համարը նշել եմ իմ դիմումի մեջ: Այս թեմայով էլի եմ գրել այս խմբում, երբ տուգանքը նոր էի ստացել: Հիմա դիմում եմ լրագրողներին, եթե հնարավոր է այս հարցը բարձրացնեն: Ես անիմաստ ընկնել եմ քաշքշուկների մեջ և ժամանակս ծախսում եմ անիմաստ տուգանքի վրա: Կանխավ շնորհակալ եմ: Հ.Գ.Ինձ զանգահարող ՃՈ աշխատակցին զանգահարել եմ, սակայն նա ասում է, որ օպերատորների հետ կապ չունեն և որևէ բանով օգնել չի կարող: Այս խմբի անդամ Դիանա Ղազազյանն ինձ արդեն մեկ ամսից ավել է ասում է, որ տուգանքները հաստատ չեղյալ կհամարվեն, բայց հասկանալի է, որ դա որևէ իրավական ուժ չունեցող հայտարարություն է. ինձ հարկավոր է պաշտոնական պատասխան:

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail