Անհեթեթ ակտ և անհեթեթ պատասխան ՃՈ պետի կողմից

Դիտվել է 3225 անգամ

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Աջամօղլյան -ի նկատմամբ կազմվել  է վարչական ակտ, ըստ որի նա մեքենան կայանել է արգելված վայրում և տուգանվել է 5000 դրամի չափով:

Որոշումը ուղղակի անհեթեթություն է. խնդրում եմ նայել հետևյալ նյութերը:

Խախտման արձանագրությանը կցված տեսանյութը:

Իսկ սա Սեքյուրիթի Դրիմ-ի սխեման է, ըստ որի հաստատվում է որ այստեղ կայանումը թույլատրվում է ոչ թե զուգահեռ, այլ թեք` ինչպես նշված է  նշանով և թեք գծերով.

Լուսավորիչ-Բեյրութ-Իտալիա

Այս նկարը ցույց է տալիս թե ինչպես են կանգնած բոլորը.

13247816_117469642002701_1498340788588638842_o

Սա էլ կայանման ձևի նշանը` նկարած տեղում:

13244642_1716592061942849_7523209294636212805_n

Իսկ ստորև ներկայացնում եմ հարգարժան ՃՈ պետ Ա. Հակոբյանին ուղարկված դիմումի պատասխանը, որով մերժվել է դիմումատուի բեկանման պահանջը:

13433200_677361959069774_4881314213879255085_o

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս տողերին`

ՀՀ Կառավարւթյան «Ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների ու պայմանների ցակը սահմանելու մասին» թիվ 955-Ն որոշման 80-րդ կետի համաձայն` տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով, իսկ իրավախախտումն ամրագրած տեսանյութից հստակ երևում է, որ դիմումատուին պատկանող տրանսպորտային միջոցը տեղակայված է երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ:

Մեծարգո պարոն Հակոբյան, ներկայացնում եմ այդ 955-Ն որոշման 80-րդ կետը ամբողջությամբ`
80. Տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով:

Իսկ այստեղ, ինչպես վերը նշեցի, նշանով և գծանշմամբ թույլատրված է տրանսպորտային միջոցների դասավորման ԱՅԼ ՁԵՎ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ: Ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ Արմեն Աջամօղլյան -ը հաղթել է այս գործը վարչական դատարանում և ակտը բեկանվել է. Սա վառ ապացույց է ՍԴ տեսուչների, ՃՈ հաստատողների և ՃՈ պետի անգործության:

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Մեկ կարծիք «Անհեթեթ ակտ և անհեթեթ պատասխան ՃՈ պետի կողմից»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։