Դիտվել է 10220 անգամ
Արդեն երկու ամիս է ինչ Երևանում գործում է «Վարորդի Ընկեր» գրասենյակ — նախաձեռնությունը.
Նախաձեռնողները ֆեսյբուքյան հայտնի «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» խմբի ակտիվ անդամներն են:
Ի սկզբանե, խմբի, ինչպես նաև ներկայիս նախաձեռնության առաքելությունը` օգնել վարորդներին, տրամադրել համապատասխան իրավաբանական օգնություն ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի կարմիր գծերի ակտերի բողոքարկումների հետ կապված:
Բացի ֆեյսբուքյան խմբից, որտեղ 5000-ից ավել մարդ ստանում է առցանց օգնություն և ակտիվ մասնակցում ակտերի քննարկումներին, այժմ վարորդները հնարավորություն ունեն անձամբ այցելել գրասենյակ, քննարկել ակտերը մասնագետների հետ, ստանալ խորհրդատվություն և բողոքարկել ակտը` բացառապես անվճար հիմունքներով.
Նախաձեռնությունը չունի որևէ ֆինանսավորման աղբյուր և չի հետապնդում շահ: Անհրաժեշտ համակարգիչների, գույքի, գրենական պիտույքների և տարածքի վարձակալման գումարները հավաքվում են խմբի անդամների հանգանակությունների միջոցով:
Բոլոր ցանկացողները կարող են այցելել մեզ և ստանալ համապատասխան օգնություն.
«Վարորդի Ընկեր» նախաձեռնություն
Հասցե: ք. Երևան, Մամիկոնյանց 36 (քարտեզ)
Հեռ: 098 102 178
Աշխատանքային օրերը/ժամերը`
Երեքշաբթիից ուրբաթ 14:00 — 20:00,
Շաբաթ օրերը` 11:00-ից մինչև 18:00
Խումբ: «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր»
Պաշտոնական էջ: Վարորդի Ընկեր
Կայք: www.tuganq.am
Սպասում ենք!







6 կարծիք ««Վարորդի Ընկեր» գրասենյակ»-ի վերաբերյալ
Մեկնաբանությունները փակված են։