Հորդորում ենք ՉՎՃԱՐԵԼ տուգանքները տեղում

Դիտվել է 3061 անգամ

«Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն կոչ է անում բոլոր վարորդներին լինել զգոն, հետևել երթևեկության կանոններին և զերծ մնալ խախտումներից: Սակայն, այնուամենայնիվ, ՃՈ տեսուչի կողմից խախտում արձանագրելու դեպքում ԻՀԿ-ն վարորդներին հորդորում է տեղում չվճարել տուգանքը, քանի որ դա կարող է առաջ բերել կոռուպցիոն ռիսկեր: Փորձը ցույց է տվել, որ վարորդների մեծ մասը տուգանքը վճարելուց հետո այլևս շահագրգռված չէ բողոքարկել այն: Իսկ քանի որ տուգանքների մի մասը կրում է անօրինական բնույթ, ուստի խորհուրդ ենք տալիս չշտապել վճարման հարցում, այլ համոզվել, որ տուգանքն իսկապես արդարացի է, այնուհետև վճարել: Իսկ հակառակ պարագայում տեսուչի կայացրած որոշումը ենթակա է բողոքարկման: Այդ հարցում մենք պատրաստ ենք աջակցել ձեզ:

Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է, որ ՃՈ անձնակազմի հանդերձավորումը դյուրակիր տեսախցիկներով իրականացվել է ողջ ծավալով, և ծառայության ընթացքում բոլոր ճանապարհային ոստիկաններն արդեն համազգեստի վրա այդպիսի տեսախցիկ են կրում: Ծառայության նման տեխնիկական հագեցումը թույլ է տալիս տեղում տուգանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին, ինչը ժամանակին կասեցվել էր՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նկատառումով: Քանի որ ներկայումս ողջ գործընթացը տեսաձայնագրվում է, Ճանապարհային ոստիկանը կարող է իրավախախտումն արձանագրելուց հետո տեղում գանձել նշանակված տուգանքը:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է նաև, որ դյուրակիր խցիկներով արված տեսաձայնագրությունը պահպանվում է 48 ժամ և քաղաքացիներին խնդրում է ճանապարհային ոստիկանի գործողությունների հետ անհամաձայնության դեպքում հնարավորինս արագ տեղեկացնել այդ մասին:

Իսկ ինչ վերաբերվում է այն թյուր կարծիքին որը տարածել էր ոստիկանությունը իր հայտնի տեսախցիկով ոստիկանների գովազդում, իբր տեսախցիկները տեսաձայնագրում են ամեն վայրկյանը, և ոստիկանը չի կարող անջատել դա, տեղեկացնեմ որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ հետագա հաղորդումներում հստակ նշվեց որ ոստիկանը կարող է անջատել այն երբ «խնդրում» է վարորդը. իսկ վարորդներն արդեն նշում են դեպքեր երբ ոստիկանը մոտենում է և ասում «եթե ցանկանում եք կարող եմ տեսախցիկը անջատել և զրուցենք»:

Այսպիսով ԿՈՉ ԲՈԼՈՐ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ, մի վճարեք տեղում, մի խթանեք կոռուպցիան, խարդախությունը, զրպարտությունը և անարդարությունը:

«Վարորդի ընկեր»-ը բոլոր վարորդների կողքին է և պատրաստ է օգնել բոլորին բացարձակապես անվճար հիմունքներով:

«Վարորդի Ընկեր» ԻՀԿ (կարդալ մանրամասն մեր կայքում)
Հասցե: ք. Երևան, Արցախի փ, 30 շ, 3րդ հարկ  (քարտեզ)
Հեռ: 098 102 178

Աշխատանքային օրերը/ժամերը`
Երեքշաբթիից ուրբաթ 14:00 — 20:00,
Շաբաթ օրերը`  11:00-ից մինչև 18:00

Խումբ: «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր»
Պաշտոնական էջ: Վարորդի Ընկեր
Կայք: www.tuganq.am

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail