Իրավունք ունի՞ ՃՈ տեսուչը “հարցուփորձ” անել

Դիտվել է 960 անգամ

Եթե ՃՈ կանգնեցնում է մեքենան՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերն է ցանկանում ստուգել: Ստուգում և տեսնում է, որ ամեն ինչ կարգին է: Կարող է արդյո՞ք նա այդ դեպքում շարունակել, այսպես ասած, “հարցուփորձ” անել. օրինակ՝ “դեղատուփ ունե՞ս, թե չէ”, “կրակմարիչ ունե՞ս, թե չէ” և այլն: Թե նա պետք է ներկայացնի կոնկրետ պատճառը կանգնեցնելու, որի պարզաբանումից հետո պարզապես մաղթի “բարի երթ”:

Պատասխան:

Մեքենան կանգնեցնելու հիմք է, երբ ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները:

Այս դեպքում տեսուչը պետք է նախ ներկայացնի կանգնեցնելու պատճառը, այնուհետև պահանջի փաստաթղթերը:

Ակնհայտ է, որ այս հիմքով կանգնեցնելու դեպքում տեսուչը չի կարող հարցնել դեղատուփ ունես, թե ոչ, քանի որ դա մեքենան կանգնեցնելու հիմք չէ: Բավարար է միայն այն, որ մեքենան ունի տեխզննման կտրոն, որտեղ և պետք է ստուգվեր դրանց առկայությունը:

Եթե մեքենան կանգնեցվել է փաստաթղթերը ստուգելու նպատակով, ապա դրանց ստուգումից անմիջապես հետո, եթե ամեն ինչ կարգին է, տեսուչը պետք է բաց թողնի մեքենան:

Աղբյուր` http://varord.am/

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail