ՃՈ տեսուչը հրաժարվում է ցույց տալ խախտումս

Դիտվել է 1471 անգամ

ՃՈ տեսուչն ինձ խախտումի համար կանգնեցրել է և հրաժարվում է ցույց տալ խախտումս, ասում է,_ եթե համաձայն չէք դատարանում կտեսնվենք: Տվյալ դրությունում ինչպե՞ս վարվեմ, իրավունք ունի՞ ցույց չտալու:

Պատասխան:

Համաձայն օրենքի պահանջի  “կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրելով խախտումը …”: Ուշադրություն դարձրեք “հայտնել” բառին: Նկատեք, որ որևէ տեղ չի նշվում, որ ՃՈ ծառայողը  պարտավոր է ապացույց ներկայացնել: Հետևաբար նա կարող է նաև վարորդին ցույց չտալ այդ ապացույցները, սակայն բողոքարկման դեպքում պարտավոր է դրանք դատարանում ներկայացնել: Միևնույն ժամանակ դուք կարող եք արձանագրության տակ գրել, որ դուք ձեզ մեզավոր չեք համարում, քանի որ տեսուչը չի ներկայացրել բավարար ապացույցներ այն մասին, որ խախտում իրականում կա:

Աղբյուր` http://varord.am

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Մեկ կարծիք «ՃՈ տեսուչը հրաժարվում է ցույց տալ խախտումս»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։