Վարորդական իրավունքի ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ կարգը

Դիտվել է 14609 անգամ

Վերջերս ոստիկանությունը համացանցում մի տեսանյութ է տարածել, որում վարորդներին համոզում են, որ վարորդական վկայական ներկայացնելը նշանակում է հանձնել ոստիկանին:

Ցանկանում ենք տեղեկացնել բոլորին, որ այսպիսի քայլերը չունեն ոչ մի օրինական հիմք: Ոստիկանության կողմից օրենքի անունը օգտագործելով փորձ է արվում սեփական կամքը թելադրել վարորդներին:

Երբ անձը հանձնում է ինչ-որ տեղ իր փաստաթուղթը, պետք է դրա փոխարեն ստանա ինչ-որ տեսակի ստացական, որտեղ ամրագրվում է հանձնման փաստը և վերադարձման պայմաններն ու ժամկերը:

Օրենքով սահմանված է, որ ոստիկանը իրավունք չունի փաստաթղթերը ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը, մինչդեռ մերօրյա ոստիկանները ոչ միայն վերցնելուց հետո շրջվում են, այլ նաև վարորդի վարորդական իրավունքը դնելով գրպանները հեռանում են, նստում իրենց մեքենաները ու վարորդին դնում անելանելի դրության մեջ` ստիպելով խնդրել վարորդականը վերցնելու համար և ստիպելով դրա դիմաց որոշ դեպքերում համաձայնվել հանցավոր համաձայնության գալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
VII. ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
32. Փաստաթղթերի ստուգման ընթացքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պետք է կանգնի կանգնեցված տրանսպորտային միջոցի կողային մասում, ընտրի անվտանգ տարածություն իր և վարորդի միջև, դեպի նա չշրջվի մեջքով և հետևի տրանսպորտային միջոցում կամ դրա կողքին գտնվող անձանց։ Կարգախմբի կազմում գտնվող մյուս ծառայողները պետք է զբաղեցնեն այնպիսի դիրք, որը թույլ կտա ապահովել փոխադարձ անվտանգությունը։

Հետևապես վարորդը ունի մի քանի տարբերակ`

  1. Հանձնել վարորդական իրավունքը ամեն պատահած ՃՈստիկանի և սեփական մաշկի վրա զգալ հետևանքները
  2. Հանձնել վարորդական իրավունքը պայմանով, որ ՃՈստիկանը դրա դիմաց տա ստացական կամ վարորդական իրավունքին փոխարինող փաստաթուղթ
  3. Հանձնել վարորդական իրավունքը դրա դիմաց պահանջելով ոստիկանի վկայականը, քանի որ օրենքում երկու դեպքն էլ նկարագրված է «ներկայացնել» բառով. եթե ոստիկանը ձեռքի շոշափումով պատրաստվում է ստուգել վարորդական իրավունքի իսկությունը ապա վարորդը նույնպես իրավունք ունի պահանջել և ստուգել իրական է արդյոք ոստիկանի ներկայացրած վկայականը թե ոչ
  4. Չհանձնել վարորդական իրավունքը, այլ պահել մաքսիմալ տեսանելի դիրքով ՃՈստիկանի համար, որպիսի նա կարողանա կարդալ, նայել, զննել և հարկ եղած դեպքում արձանագրություն կազմել այդ դիրքից` առանց վերցնելու:

Հիշեք, որ եթե ամեն դեպքում որոշել եք հանձնել փաստաթուղթը, ոստիկանը իրավունք չունի դա ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը. այդպիսի արարքներով ոստիկանը կխախտի օրենքը. տվյալ դեպքում վարորդը իրավունք ունի նկարահանել վարորդական իրավունքի տալու պրոցեսը և ոստիկանի օրենքի խախտումը ունենալ տեսագրված` ծառայողական քննություն կամ դատական գործ հարուցելու համար:

Ոստիկանական ծառայողական կարգի խախտում նկատելիս հորդորում ենք դիմել հետևյալ քայլերի`

1. զանգահարել ՃՈ թեժ գիծ` 1-77
2. ուղարկել էլ. նամակ dps@roadpolice.am և info@roadpolice.am հասցեներին
3. դիմել Վարորդի Ընկեր իրավապաշտպան գրասենյակ

Շնորհակալություն.

Հ.Գ. ՀՀ ՃՈ պետի տեղակալ պարոն Խաչատրյան, եթե սա էլ եք համարում բամբասանք,  և թյուր տեղեկություն, կարող եք չարտահայտվել. Ձեր կարծիքը արդեն հայտնի է:
Իսկ իմ հոդվածները օգնում են բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունը: համենայնդեպս լավ կլինի դուք էլ տարածեք այս հոդվածը: 🙂

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail