Ե՞րբ է ճանապարհային ոստիկանը իրավասու կանգնեցնել ձեր մեքենան

Դիտվել է 3439 անգամ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝

  • ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծումերթևեկության անվտանգության համար.
  • բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.
  • անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին:

Վերը նշված երեք պարտադիր դեպքերից բացի, ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաև ՀՀ ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս, ինչպես նաև ճանապարհի վիճակի կամ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհներին առաջացած վտանգների և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում կարգավորող ոստիկանության ծառայողը կարող է օրենքով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը:

Սղբյուրը` Newsline.am

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

2 կարծիք «Ե՞րբ է ճանապարհային ոստիկանը իրավասու կանգնեցնել ձեր մեքենան»-ի վերաբերյալ

  1. es 3 angam dat em shael tntesakan dataranum baic da aveli tank e nstum aveli lav e tuganc mucel verchacnel. irenc sxali hamar chen patgum verevneric hovanavorvum en hognel enc.

  2. Կարելի՞ է պահանջել համապատասխան փաստաթուղթ առ այն, որ ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի լիսղորությամբ հատուկ միջոցառում է տեղի ունենում։ Խոսքն այն մասին է, երբ գիշերները կանգնեցնում են խախտում չարած վարորդներին` հայտարարելով իբր ալկոհոլի օգտագործում պարզելու ստուգումներ են։ Շնորհակալություն։

Մեկնաբանությունները փակված են։