[ՁԵՎԱՆՄՈՒՇ] Տեսանկարահանող սարքի խախտման բողոքարկում

Դիտվել է 2493 անգամ

Վերջերս ընկերս ստացել էր որոշում` հիմնված տեսանկահարանող սարքի արձանագրության վրա:

Խախտումը իբր գծանշումներին չենթարկվելն էր.

Police.am -ի օնլայն համակարգով դիտելիս նկարի մեջ երևում էր մեքենան նորմալ սեկցիայի մեջ, իսկ տեսանյութում տվյալ մեքենան ընդհանրապես չէր երևում.

Բողոքարկեցինք այս դիմումի ձևաթղթի հիման վրա և ստացանք դրական պատասխան ՃՈ պետ Ա. Հակոբյանից.

Այս ձևաթուղթը կարելի է օգտագործել ցանկացած դեպքում, որտեղ խախտումը ակնհայտ չի երևում, կամ հարուցում է կասկած.

Հիշեցնեմ որ անգամ փոքր կասկածի դեպքում որոշումը ենթակա է բեկանման, քանի որ

“Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացված վարչական վարույթի առանձնահատկությունների մասին”  օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում:
Հարկավոր է պարզապես բեռնել ձևաթուղթը, լրացնել Ձեր տվյալները դեղին նշումների մեջ, և ուղարկել այն ՃՈ.

gdocՓաստաթուղթը բեռնել այստեղից

gdocԱռանց տեսանյութի ակտի ձևանմուշ

 

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

3 կարծիք «[ՁԵՎԱՆՄՈՒՇ] Տեսանկարահանող սարքի խախտման բողոքարկում»-ի վերաբերյալ

  1. karox eq ognel indz?
    indz ekela tesankarahanox sarqerov ardzanagrac xaxtum,vortex grvac e,te ipr es xachmeruk@ ancel em karmir luysi arkayutyan depqum,bernelov tesanyut@,tesaxcikov chi erevum lusacuyc@ @ndanrapes ev vortex petavtotesuch@ ir koxmic drel e inch vor kanach,dexin ev karmir@ luyser,vorov el indz tuganel e 20000 hh dram.
    ete tuyl tak karox em bernel tesanyut@.

Մեկնաբանությունները փակված են։