Ի՞նչ պետք է իմանալ, եթե տուգանվել եք

Դիտվել է 914 անգամ

Եթե դուք տուգանվել եք արագաչափի կամ տեսախցիկի միջոցով կամ էլ կասկածում եք, որ իրավախախտում եք կատարել, ապա բացի փոստի հետևելուց, հարկավոր է այցելել ոստիկանության առցանց հարցման բաժին կամ էլ Www.azdarar.am կայք: Վերջինը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է: «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքը վերջին՝ 10-րդ հոդվածով սահմանում է անհատական ծանուցումն ինտերնետի միջոցով: Այս օրենքում կարդում ենք. Հոդված 10.    Անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում: Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ծանուցագիր ուղարկած անձը կամ մարմինը մեկշաբաթյա ժամկետում չի ստանում կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցագիրն ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ: Ծանուցագիրը փոստային կապի միջոցով ուղարկելուց հետո՝ տասնչորսերորդ օրը, հետադարձ ծանուցում չստանալու դեպքում այն ևս մեկ անգամ ուղարկվում է անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ նույն ծանուցագիրը միաժամանակ հրապարակելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետադարձ ծանուցումը ստանալու պահից, իսկ դրա բացակայության դեպքում նույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված գործողությունները (այսինքն՝ Azdarar.am-ում այն ծանուցումը հրապարակելը-Գ.Թ.) կատարելուց հետո՝ յոթերորդ օրը, անձը համարվում է պատշաճ ծանուցված: Այսինքն՝ անձին ծանուցելը էլեկտրոնային փոստով պատշաճ է: Եթե փոստով ուղարկվում է ծանուցագիրը և չի ստացվում հետադարձ ծանուցում, ապա այն ևս մեկ անգամ էլ է ուղարկվում փոստին, ինչպես նաև ծանուցագիրը հրապարակվում է Azdarar.am-ում: 10-րդ հոդվածի 3-րդ կետն էլ հստակ նշում է, որ ծանուցումը ստանալուց հետո՝ անկախ նրանից՝ հետադարձ ծանուցում կլինի, այսինքն՝ փոստից կամ էլեկտրոնային նամակով անձը կհաստատի, որ ստացել է նամակը, 7 օր անց անձը համարվում է ծանուցված:

Աղբյուրը՝  iravaban.net կայք 

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Մեկ կարծիք «Ի՞նչ պետք է իմանալ, եթե տուգանվել եք»-ի վերաբերյալ

  1. Էլեկտրոնային ծանուցման եղանակն ու մոտեցումները կարող են ընդունելի լինել այլ հանգամանքներում: Օրինակ, եթե ծանուցվում է կայքում գրանցված քաղաքացին, քանի որ չգրանցված լինելու պարագայում “ազդարարի” գոյության մասին իսկ կարելի է չիմանալ և դա հանցանք չէ: Փոստային իրազեկման մեխանիզմն էլ “յուրահատկություններ” ունի: Օրինակ` արտերկրից գործնական նամակները փոստատարի կողմից բերվում և հանձնվում է անձամբ հասցեատիրոջը իսկ ուտիկանության նամակը պետք է անձամբ ստանալ փոստից, հասցեատիրոջը հասցվում է “կարմիր” կտրոնը: Անձամբ ես ստանում եմ երբեմն, բայց փոստ չեմ այցելում, քանի որ մեր աշխատանքային ժամերը համընկնում են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով