40 կմ/ժ սահմանափակումը անօրինական է

Դիտվել է 3375 անգամ

Անօրինական են 40 կմ/ժ արագության սահմանափակում դնող նշանների և առհասարակ 60-ից ցածր բոլոր նշանների ՄԵԾ ՄԱՍԸ!

Մարտի 29-ին դատավոր Կարեն Ավետիսյանը բավարարել է Ռուզաննա Ազրոյանի հայցը.

Հայցվորը Եղվարդի խճուղիով երթևեկել է 57կմ/ժ արագությամբ,, որտեղ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունը սահմանափակված է եղել 40կմ/ժ առավելագույն արագությամբ.

ՀՀ-ում ճանապարհային երթևեկության կանոնները հաստատվել են ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ, որի VII բաժինը սահմանում է երթևեկության արագությունը: Համաձայն դրա.

  1. Բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ այն տարածքներում, որոնց մուտքն ու ելքը նշված են 5.21` <Բնակելի գոտի> և 5.22` <Բնակելի գոտու վերջ> նշաններով, ինչպես նաև բակային տարածքներում` 20 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
  1. Բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է 90կմ/ժ ոչ ավելի արագությամբ` թեթև մարդատար ավտոմոբիլներով:
  1. Բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում, 3.24` <Առավելագույն արագության սահմանափակում> նշանի կիրառմամբ, կարող է թույլատրվել երթևեկելու սահմանված առավելագույնից բարձր արագությամբ>:

Այսպիսով, բնակավայրերում մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ բնակավայրերից դուրս՝ 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ: Հայցվորի վարած մեքենան հանդիսանում է մարդատար ավտոմեքենա, ուստի մեքենան վարելիս` թույլատրելի արագությունը բնակավայրերում 60կմ/ժ է:

<Վարչական տույժ նշանակելու մասին> Ծառայության թիվ 1503222499 վարչական ակտում նշված է, որ տրանսպորտային միջոցով Ռուզաննա Ազրոյանն արագությունը գերազանցել է Երևանում երթևեկելիս: Երևան քաղաքը բնակավայր է, իսկ Եղվարդի խճուղիում չկան <Բնակելի գոտի> կամ <Բնակելի գոտու վերջ> նշաններ, ուստի այնտեղ թույլատրելի արագությունը 60կմ/ժ է:

Վարչական ակտում նշված է, որ տվյալ ճանապարհին սահմանված է եղել 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն, սակայն նման արագություն սահմանելն ինքնին իրավական ակտի խախտում է, քանի որ ինչպես նշվել է վերը՝ ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու բացառիկ իրավասությունը ՀՀ կառավարությանն է պատկանում, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ բնակավայրերում որպես թույլատրելի առավելագույն արագություն է սահմանում 60կմ/ժ-ը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով, 114-րդ հոդվածի 6-րդ մասով, 124-127-րդ հոդվածներով, 130-րդ հոդվածով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Ռուզաննա Ազրոյանի հայցը բավարարել:

Անվավեր ճանաչել Երևանի Եղվարդի խճուղում (<Արմենիա> հեռուստաընկերության վարչական շենքին հարող ճանապարհահատվածում) տեղադրված թիվ 3.24 ճանապարհային նշանը (վարչական ակտը), և որպես հետևանք` վերացնել նշված վարչական ակտի կիրառմամբ Ռուզաննա Ազրոյանի նկատմամբ ընդունված <Վարչական տույժ նշանակելու մասին> ՀՀ ոստիկանության <Ճանապարհային ոստիկանություն> ծառայության 2015 թվականի հունիսի 22-ի թիվ 1503222499 որոշումը և ՀՀ ոստիկանության <Ճանապարհային ոստիկանություն> ծառայության պետի 2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 17-4-14505 որոշումը:

Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։

 

Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հաղթանակի համար.

Շնորհակալություն Ռուզաննա Ազրոյանին և դատավոր Կարեն Ավետիսյանին!

gdocՓաստաթուղթը բեռնել այստեղից

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

4 կարծիք «40 կմ/ժ սահմանափակումը անօրինական է»-ի վերաբերյալ

  1. Մի հատ արագաչափ կա Ծարավ Աղբյուրի փողոցում, 30 կմ/ժ «առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» նշանից հետո 30կմ/ժ առավելագույն արագության համար արագաչափ ա դրած։

  2. Ես նույնպես շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հաղթանակի համար.

    Շնորհակալություն Ռուզաննա Ազրոյանին և դատավոր Կարեն Ավետիսյանին!
    Պաշտպանեք ՁԵՐ իրավունքները, նաև ամենաայլանդակ ՄԱՔՍԱՅԻՆ կոչված տեղերում… “Սրանց մոտ ճանապարհային ոստիկանները ՍՈՒՐԲ են.”

  3. barev dzez.shat voxchuneli e vor haxteleq.hima es unem nuyn xndir@.der chi ekel tuganqs bayc spasumem internetov ka.inch xorhurd ktaq?????

  4. Mer hayeris hamar 40km/jam grvace darnum e 50-60 menq shat heru enq germanacu pes cheshgrit pahelavoch unenaluc.

Մեկնաբանությունները փակված են։