Բարոյական վնասի հատուցման պահանջ (տեսանյութ)

Դիտվել է 1204 անգամ

3 տարի առաջ ձյունը չմաքրելու համար տուգանել էին ու միանգամից 25 000 ՔԱՇԵԼ հաշվիցս, ակտը ԲՈՂՈՔԱՐԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ…

ՎԴ/0866/05/14 Վարչական գործով հաղթել եմ մի դատը,որում նշված է. «Ակթրեյդ-Սոֆթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տիգրան Սարգսյանի հայցը բավարարել: Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 05.02.2014 թվականի թիվ Վ-4/65 որոշումը»:
2016թ. մարտի 15-ին թիվ ՎԴ/2550/05/14 գործն էլ հաղթեցի, որում հստակ նշված է, որ «Ակթրեյդ-Սոֆթ ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Սարգսյանի հայցը բավարարել: Ոչ իրավաչափ ճանաչել վարչական ակտը բողոքարկված լինելու պայմաններում 05.02.2014թ-ի թիվ թիվ Վ-4/65 որոշմամբ նշանակված վարչական տուգանքը հարկադիր կարգով բռնագանձելուն ուղված Երևանի քաղաքապետարանի գործողությունները:
Իսկ հիմա իրավական մեկնաբանություններս`
ՀՀ Սահմանադրության Հոդված 23-ում ասվում է. «Մարդու արժանապատվությունն անխախտելի է»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին և 8-րդ կետերում նախատեսվում է անձի արժանապատվությանը, պատվին կամ գործարար համբավին պատճառված վնասի դրամական հատուցման հնարավորությունը:
Փաստորեն, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ոչ օրինաչափ գործողությունների արդյուքնում ապօրինի կերպով արգելանք է դրվել իմ սեփականության վրա և ես հայտնվել եմ բանկերի «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ», քանի որ քաղաքապետարանի ԴԱՀԿ-ին ուղղված հանձնարարականով բոլոր հաշիվներս կալանքի տակ էին դրվել և բանկերը հրաժարվում էին համագործակցության գալ ինձ հետ, համարելով ինձ անվստահելի անձ “ձեր հետ համագործակցությունն այլևս ՌԻՍԿԱՅԻՆ Է” պնդում էին նրանք իրենց հեգնական մերժման մեջ: Այդպիսով վնասվել էր իմ հեղինակությունն ու բարի համբավը` որպես մարդու և գործարարի, դա նաև կպել է իմ արժանապատվությանը, ինչ էլ հակասում է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածին:
Իսկ 60-րդ հոդվածում ասվում է, որ «3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի»:
20-ը մարտի, 1952թ., Փարիզում հաստատված ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ Հոդված 1-ը հստակ սահմանում Սեփականության պաշտպանության դրույթը. «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»։
Փաստորեն, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ոչ օրինաչափ գործողությունների արդյուքնում, ես զրկվել եմ իմ սեփականությունից 25 000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամի չափով, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոմվենցիայի առաջին հոդվածներին:
ՀՀ Սահմանադրության Հոդված 62-ը տալիս է վնասի հատուցման իրավունքը. «Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք»:
Ամփոփելով վերոգրյալը` փաստում ենք, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են ԻՄ` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները:
ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի (հետագայում` Օրենսգիրք) 17 հոդվածն ասում է, որ «1. Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: 2. Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը»:
Նույն Օրենսգրքի 18-րդ հոդվածն էլ հաստատում է այն, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատճառած վնասները ենթակա են հատուցման. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է ՀՀ կամ համապատասխան համայնքը»:
2015 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված և 2016 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած (ՀՕ-184-Ն) ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքը լրացվել է 162.1 հոդվածով, որով ավելի հստակ է տրված ոչ նյութական վնասի սահմանումը և առանձին կետերով թվարկված են այն դեպքերը, երբ շահագրգիռ անձը ոչ նյութական վնասի հատուցման իրավունք ունի: Մասնավորապես. Օրենսգրքի 162.1-ին հոդվածում ասվում է՝
«2. Անձը… իրավունք ունի պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները»:
«5. Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»: Այսինքն տվյալ դեպքում:
«7. Հատուցման չափը չի կարող գերազանցել`
1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը` սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,
2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը` սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում»:
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով» երաշխավորված արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները ենթադրում են, inter alia, «իրավասու պետական մարմնի կողմից» ինչպես գանգատի ըստ էության քննություն, այնպես էլ արդարացի փոխհատուցման տրամադրում: Տես. Նաև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-914 որոշումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 268-րդ հոդվածով սահմանված է, որ «Տուժող համարվում է այն անձը, որին վարչական իրավախախտման հետևանքով բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս է պատճառվել»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` «Ոչ գույքային վնասի հատուցման հիմքերը և կարգը» վերտառությամբ 104-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Ոչ իրավաչափ վարչարարությամբ ֆիզիկական անձի ազատությունը սահմանափակելու, նրա անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունն արատավորելու միջոցով ոչ գույքային վնաս պատճառելու դեպքերում այդ անձն իրավունք ունի պահանջելու դրամական միջոցներով հատուցում կամ առաջացած հետևանքների վերացում` ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ գույքային վնասին համարժեք չափով»:
Հիմք ընդունելով վերոգրյալը, ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԻԴ` պահանջել ԲՈԼՈՐ վարչական մարմիններից կողմից պատճառված նյութական և բարոյական վնասի ՀԱՏՈՒՑՈՒՄ ամբողջ ծավալով:

Տիգրան Հարությունի Սարգսյան

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Մեկ կարծիք «Բարոյական վնասի հատուցման պահանջ (տեսանյութ)»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։