Մաշված «հոծ» գծերի տուգանքներն անօրինական են

Դիտվել է 2197 անգամ

Անօրինական են բոլոր այն տուգանքները որոնք կազմվել են մաշված հոծ գծի տրորման ու հատման համար.

Հարգելի վարորդներ, պաշտպանեք Ձեր իրավունները, թույլ մի տվեք ճանապարհային ոստիկաններին տուգանել Ձեզ չնշմարվող ու ջնջված գծերը «հատելու» համար.

Քաղաքում ՃՈստիկանների անհիմն ակտերի մեծ մասը կազմվում են հենց այս մաշված ու գրեթե չնշմարվող «հոծ» գծերի տրորման կամ հատման արդյունքում.

Մեջբերում:

113-ն 2008 թ
19. Ջերմապլաստիկով, սառը պլաստիկով կամ նման այլ նյութերով կատարված գծանշումը պետք է ունենա մեկ տարվանից ոչ պակաս, իսկ լաքաներկանյութով կատարված գծանշումը` 6 ամսվանից ոչ պակաս գործառութային երկարակեցություն:
20. Գծանշման գործառութային երկարակեցությունը որոշվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում գծանշումը համապատասխանում է սույն կանոնների պահանջներին, և 50 մ երկարությամբ յուրաքանչյուր վերահսկվող տեղամասում գծանշման մակերեսի մաշվածքը չի գերազանցում 50%-ը` գծանշումը ներկով կատարելու դեպքում, իսկ գծանշումը ջերմապլաստիկով կամ երկարակյաց այլ նյութերով կատարելու դեպքում` 25%-ը:

Իհարկե, թույլ տվեք որ կազմվի արձանագրություն, հնարավորության դեպքում նկարահանեք ու ձայնագրեք ողջ ընթացքը, հետո որոշման մեջ կարող եք նշել որ համաձայն չեք տվյալ արձանագրության հետ, ու դիմեք դատարան` որոշումը բեկանելու և իհարկե ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍ ստանալու պահանջով, որ ոստիկանների հոգեբանությունից վերանա «կպավ-կպավ, չկպավ` կասենք բարի ճանապարհ» կարծրատիպը.

Բոլոր հարցերը կարող եք գրել մեկնաբանություններում, կամ միանալ ֆեյսբուքյան Ճանապարհային ոստիկանություն + կարմիր գծեր խմբին, որտեղ կարող եք հանդիպել շատ համախոհների.

Շնորհակալություն խմբի ակտիվ մասնակից Tigran Keyan -ին լուսաբանման համար.

 

Facebook Comments
facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

5 կարծիք «Մաշված «հոծ» գծերի տուգանքներն անօրինական են»-ի վերաբերյալ

  1. Mi harc \
    Iravunq unen tesuchner@ ,gisherva ush jamin,kangnecnel avtomeqena,pastatuxt kam xmacutyun stugelu hamar,ete varord@ xaxtum chi katarel?
    Es gitem vor iravunq chunen anhimn kangnecnelu,bayc nranq pndumen vor gisherain ujexacvac carayutyuna.

    1. Լևոն ջան, կարող են անցկացնել հատուկ միջոցառում, բայց այդ դեպքում պետք է պարզաբանեն որ հրամանով ինչ միջոցառում են իրականացնում. Փաստաթուղթը կարելի է ուղղակի ցույց տալ ցանկության դեպքում. պարտավոր չես տալ քանի որ խախտում չես արել ու արձանագրություն չի կազմվում. իսկ խմածություն ընդհանրապես իրավունք չունեն «ՀՈ» անելով, քթներին փչելով պահանջել ստուգել. չկա օրենքով այդպիսի բան. Ստուգման համար պետք է տանեն հիվանդանոց, հոգան բոլոր ծախսերը, իսկ սխալ ու անհիմն կասկածի համար ես պատրաստ եմ պահանջել նաև բարոյական վնասի հատուցում.

  2. Mi harc el im koxmic.karmir gcerum nkarel en meqenas erku angam 17 rope tarberutyamb irenc meqenaic.es iravunq unem boxoqarkel patcharabanelov vor es nuyn texum kayan el em 2 angam 4 ropeov 17 ropeyva @ntacqum?karcum em iravunq unem nuyn dirqov nuyn texum kayanel.ev karcum em 15 ropeanoc video petq e unenan vor apacucen ardzanagrutyan patchar@.isk meqenaic nkarac@ dzhvar te apacuyc handisana.shnorhakalutyun

    1. Կարեն ջան, իհարկե կարող եք, և կհաղթեք.
      http://102.am/62-dont-pay-for-parking/
      Այստեղ կա դիմումի 2 ձև.
      Կարող եք պահանջել քաղաքապետարանից ձայնագրույթուն որը կապացուցի որ անընդմեջ կայանել եք 17 րոպե. ապացույցի բացակայությունը կպարտավորեցնի նրանց բեկանել այդ որոշումը.

Մեկնաբանությունները փակված են։