Կարգերով պահոցներ՝ Բլոգ

Վարորդական իրավունքի ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ կարգը

Դիտվել է 14608 անգամ

Վերջերս ոստիկանությունը համացանցում մի տեսանյութ է տարածել, որում վարորդներին համոզում են, որ վարորդական վկայական ներկայացնելը նշանակում է հանձնել ոստիկանին:

Ցանկանում ենք տեղեկացնել բոլորին, որ այսպիսի քայլերը չունեն ոչ մի օրինական հիմք: Ոստիկանության կողմից օրենքի անունը օգտագործելով փորձ է արվում սեփական կամքը թելադրել վարորդներին:

Երբ անձը հանձնում է ինչ-որ տեղ իր փաստաթուղթը, պետք է դրա փոխարեն ստանա ինչ-որ տեսակի ստացական, որտեղ ամրագրվում է հանձնման փաստը և վերադարձման պայմաններն ու ժամկերը:

Օրենքով սահմանված է, որ ոստիկանը իրավունք չունի փաստաթղթերը ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը, մինչդեռ մերօրյա ոստիկանները ոչ միայն վերցնելուց հետո շրջվում են, այլ նաև վարորդի վարորդական իրավունքը դնելով գրպանները հեռանում են, նստում իրենց մեքենաները ու վարորդին դնում անելանելի դրության մեջ` ստիպելով խնդրել վարորդականը վերցնելու համար և ստիպելով դրա դիմաց որոշ դեպքերում համաձայնվել հանցավոր համաձայնության գալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
VII. ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
32. Փաստաթղթերի ստուգման ընթացքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պետք է կանգնի կանգնեցված տրանսպորտային միջոցի կողային մասում, ընտրի անվտանգ տարածություն իր և վարորդի միջև, դեպի նա չշրջվի մեջքով և հետևի տրանսպորտային միջոցում կամ դրա կողքին գտնվող անձանց։ Կարգախմբի կազմում գտնվող մյուս ծառայողները պետք է զբաղեցնեն այնպիսի դիրք, որը թույլ կտա ապահովել փոխադարձ անվտանգությունը։

Հետևապես վարորդը ունի մի քանի տարբերակ`

  1. Հանձնել վարորդական իրավունքը ամեն պատահած ՃՈստիկանի և սեփական մաշկի վրա զգալ հետևանքները
  2. Հանձնել վարորդական իրավունքը պայմանով, որ ՃՈստիկանը դրա դիմաց տա ստացական կամ վարորդական իրավունքին փոխարինող փաստաթուղթ
  3. Հանձնել վարորդական իրավունքը դրա դիմաց պահանջելով ոստիկանի վկայականը, քանի որ օրենքում երկու դեպքն էլ նկարագրված է «ներկայացնել» բառով. եթե ոստիկանը ձեռքի շոշափումով պատրաստվում է ստուգել վարորդական իրավունքի իսկությունը ապա վարորդը նույնպես իրավունք ունի պահանջել և ստուգել իրական է արդյոք ոստիկանի ներկայացրած վկայականը թե ոչ
  4. Չհանձնել վարորդական իրավունքը, այլ պահել մաքսիմալ տեսանելի դիրքով ՃՈստիկանի համար, որպիսի նա կարողանա կարդալ, նայել, զննել և հարկ եղած դեպքում արձանագրություն կազմել այդ դիրքից` առանց վերցնելու:

Հիշեք, որ եթե ամեն դեպքում որոշել եք հանձնել փաստաթուղթը, ոստիկանը իրավունք չունի դա ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը. այդպիսի արարքներով ոստիկանը կխախտի օրենքը. տվյալ դեպքում վարորդը իրավունք ունի նկարահանել վարորդական իրավունքի տալու պրոցեսը և ոստիկանի օրենքի խախտումը ունենալ տեսագրված` ծառայողական քննություն կամ դատական գործ հարուցելու համար:

Ոստիկանական ծառայողական կարգի խախտում նկատելիս հորդորում ենք դիմել հետևյալ քայլերի`

1. զանգահարել ՃՈ թեժ գիծ` 1-77
2. ուղարկել էլ. նամակ dps@roadpolice.am և info@roadpolice.am հասցեներին
3. դիմել Վարորդի Ընկեր իրավապաշտպան գրասենյակ

Շնորհակալություն.

Հ.Գ. ՀՀ ՃՈ պետի տեղակալ պարոն Խաչատրյան, եթե սա էլ եք համարում բամբասանք,  և թյուր տեղեկություն, կարող եք չարտահայտվել. Ձեր կարծիքը արդեն հայտնի է:
Իսկ իմ հոդվածները օգնում են բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունը: համենայնդեպս լավ կլինի դուք էլ տարածեք այս հոդվածը: 🙂

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Ծուղակ Բաղրամյան — Իսահակյան խաչմերուկում [լուծված խնդիր]

Դիտվել է 28601 անգամ

Ուշադրություն հարգելի վարորդներ, ՃՈ-ի կողմից նոր ծուղակ է ստեղծվել Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում:

Ինչպես գիտեք, նախկինում Բաղրամյանից (Օպերայից բարձրացող ուղղությամբ) թույլատրվում էր աջ շրջադարձ կատարել դեպի Իսահակյան փողոց` դեպի Կասկադ:

Բոլորովին վերջերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ կարգելվի Բաղրամյան փողոցից աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, և պաշտոնական կայքում նորության հետ հրապարակվեց նաև այս խաչմերուկի սխեման:

Այս հոդվածում ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ և՛ նշված սխեմայում, և՛ հենց խաչմերուկի կահավորման ընթացքում չի պահպանվել համապատասխան նորմերը.



1. Իսահակյան փողոցի մուտքի վրա բացակայում է ՃԵԿ 3.1 
«Մուտքն արգելվում է» նշանը, կարող էր արգելվել տրանսպորտային միջոցի մուտքը


2. Բաղրամնան փողոցի վրա մինչև խաչմերուկ հասնելը բացակայում է ՃԵԿ 3.18.1 «Աջ շրջադարձն արգելվում է» նշանը, որը կարգելել վարորդներին շրջադարձ կատարել դեպի աջ:

Եթե ՃՈ-ն տեղադրեր վերոնշյալ երկու նշաններից գոնե մեկը, վարորդները կկարողանային նկատել որ մուտք դեպի տվյալ փողոց արգելվում է: Արգելվում է արգելող նշանով!

Բացի «Մուտքն արգելվում է» նշանի բացակայությունից վարորդներին մոլորության մեջ է գցում միայն այն փաստը, որ տվյալ կողմից փողոցի մուտքին նայելիս Ձեր ուղղությամբ կարող եք տեսնել բազում ՃԵԿ նշաններ. օրինակ`

«Կայանման տեղ». նշանը և դրանից հետո «Կանգառն արգելվում է» նշանը. նույնիսկ ամենափորձառու վարորդը տեսնելով այս նշանները և չհայտնաբերելով որևէ «Մուտքն արգելվում է» նշան, պատրաստվում է մտնել տվյալ փողոց.

ԲԱՅՑ, խորամանկ ՃՈ-ն այս անգամ ուրիշ հնարամտություն է հորինել վարորդների գրպանից փողերը գողանալու համար. 

ՃՈ-ն ուղղակի Բաղրամյան փողոցի վրա` խաչմերուկ չհասած տեղադրել է

4.1.1 «Երթևեկությունն ուղիղ» նշանը, և միայն դրանով «արգելում» է մուտքը տվյալ փողոց.

Ճանապարհային Ոստիկանությունը և Սեքյուրիթի Դրիմը արդեն այս հատվածում տեղադրել են տեսախցիկ և մոլորության մեջ գցելով վարորդներին տուգանում են օրենքի ամենայն խստությամբ:

Այս տեսանյութը արդեն կազմված արձանագրությունից է վերցված. մի քանի վայրկյանում մի քանի «խախտում»:

Նույնիսկ եթե այս իրադրության մեջ ամեն ինչ օրենքի սահմաններում է, բայց հավատացեք հարգելի ոստիկաններ. ՍԱ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է!

Թարմացում (02/08/2017).
ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս հոդվածին, անվանելով բամբասանք.
Թերևս պարզ է, որ մեր բամբասանքները ավելի են օգնում ժողովրդին չտուգանվել, քան ՃՈ-ի թափած ջանքերը, որոնք ըստ օրենքի պետք է բխեին վարորդների շահերից, ոչ թե միտված լինեին նրանց հնարավորինս շատ տուգանելուն:

Թարմացում (07/08/2017).
Վարորդի Ընկեր Իրավապաշտպան ՀԿ-ն հանդես է եկել բաց նամակով ուղղված ՃՈ և Քաղաքապետարան:

Թարմացում (14/08/2016).
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հանվել է Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկի «միայն ուղիղ» թելադրող նշանը, որով ծուղակ էր ստեղծվել վարորդների համար:

Օգոստոսի 15-ից թույլատրվում է Բաղրամյանից (ներքևից բարձրանալուց) աջ շրջադարձ կատարել դեպի Իսահակյան փողոց:
Շնորհակալություն բոլոր օգտատերերին, ովքեր տարածելով և աբրձրաձայնելով խնդրի մասին իրենց լուման ունեցան ծուղակի վերացման գործում:

Հարգելի վարորդներ, եթե դուք նույնպես տուժել եք ՃՈ-ի այսպիսի անբարեխիղճ աշխատանքից, հորդորում ենք անպայման բողոքարկել:
Ցանկության դեպքում կարող եք դիմել Վարորդի Ընկեր իրավապաշտպան կազմակերպությանը, որտեղ անվճար կօգնեն բողոքարկել և բեկանել այսպիսի անբարեխիղճ ՃՈ որոշումները:
Կարող եք նաև միանալ մեր խմբին ֆեյսբուքում, որտեղ կգտնեք թեժ քննարկումներ վիճելի որոշումների հետ կապված. Խումբ` Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր

Հարցերի, լրացումների և առաջարկությունների համար կարող եք գրել իմ էլ փոստին` 102@mesrop.am

Հարգանքներով,
Մեսրոպ Մինասյան

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Ստուգեք ԱՊՊԱ-ի ժամկետը (100.000դրամ տուգանք)

Դիտվել է 1190 անգամ

Ճանապարհային ոստիկանությունը «որս» է կազմակերպել ԱՊՊԱ պայմանագիրը լրացած մեքենաների նկատմամբ:

Հարգելի վարորդներ, հորդորում ենք բոլորին ստուգել ԱՊՊԱ պայմանագրերի վերջնաժամկետը, ուշադիր եղեք որպիսի այն չավարտվի և վերակնքեք այն ժամանակին` խուսափելով աստղաբաշխական 100.000 դրամ տուգանքից, ինչը սովորաբար մի քանի անգամ մեծ գումար է քան հենց ԱՊՊԱ պայմանագիրը:

Հաճախ տեսախցիկները ֆիքսում են մեքենայի պետհամարանիշը և արագ ստուգում ԱՊՊԱ պայմանագրի ավարտման ժամկետը և եթե այն ավարտված է անմիջապես ՃՈ խումբ են ուղարկում «ստուգումներ կատարելու». նման դեպքեր բազմիցս եղել են Երևան-Սևան մայրուղու վրա և այլ վայրերում:

Ստուգեք ԱՊՊԱ-ի ժամկետը և կանխենք ևս մեկ կազմակերպված թալան վարորդների նկատմամբ:

Այն վարորդները ովքեր տուգանվել են այս պատճառով, կարող են դիմել «Վարորդի Ընկեր» իրավապաշտպան գրասենյակ և ստանալ անվճար իրավամանական խորհրդատվություն:

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Ծուղակ օդանավակայանի դռների դիմաց

Դիտվել է 22983 անգամ

Հարգելի վարորդներ, վերջերս ահավոր շատացել են տուգանքները կազմված Զվարթնոց օդանավակայանի դռների մոտ մի քանի վայրկյան կանգնելու և մարդ իջեցնելու համար:

Հորդորում ենք բոլոր վարորդներին չկանգնել ոչ մի վայրկյան օդանավակայանի դռների դիմաց:

Ինչպես գիտեք փողոցի արգելված վայրերում այժմ թույլատվրում է կանգառ կատարել մինչև 1 րոպե տևողությամբ` ուղևոր վերցնելու կամ իջեցնելու համար, բայց բանն այն է որ այստեղ ամբողջ դռների լայնությամբ ձգվում է հետիոտնային անցում, որի վրա արգելվում է կանգնել անգամ մեկ վայրկյան. և որի տուգանքը 3 անգամ մեծ է սովորական կանգառ կատարելու տուգանքից և արժե 15.000 դրամ. Մի՞թե սա անխղճություն չէ?

Այս «փողոցի» մնացած հատվածների վրա ընդհանրապես արգելվում է կայանելը. բայց իհարկե մինչև 1 րոպե կարելի է կանգնել ուղևորի համար. սակայն անցումից առաջ հաճախ փողոցի վրա կայանվում են 5000 դրամ տուգանված մեքենաներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում այդ վայրում մի քանի վայրկյան կանգնել և ուղևոր իջեցնելու համար, իսկ անցումից հետո  շլակբաումով փակվող հատված է: Ուստի դրա հետևանքով մեքենաները հարկադրված կանգնում են հետիոտնային անցումի վրա, մի քանի վայրկյանում ուղևորին իջեցնելուց հետո հեռանում, և տուգանվում 15.000 դրամով.

Ուշադիր եղեք այս վայրում և ուղևորներին վերցրեք/իջեցրեք հետիոտնային անցումի սահմաններից դուրս` մինչև 1 րոպե ժամանակահատվածում.

Այն վարորդները ովքեր ստացել են նմանատիպ ակտ, կարող են դիմել «Վարորդի Ընկեր» իրավապաշտպան գրասենյակ և ստանալ անվճար իրավամանական խորհրդատվություն բողոքարկման մասին:

Ավելացում:
Թարմ լուսանկարներ նշված վայրից.
Մի կողմից ARM048 Պորշ Կայենը, մյուս կողմից շլակբաումով իրենց տաքսիների համար առանձնացված հատվածը. որտեղ կանգնեն վարորդները 4 վայրկյանով մարդ իջեցնելու համար

15157020_10207153013407023_2074460995477531299_o

15157003_10207153010526951_989090939381625078_o

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Հորդորում ենք ՉՎՃԱՐԵԼ տուգանքները տեղում

Դիտվել է 3060 անգամ

«Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն կոչ է անում բոլոր վարորդներին լինել զգոն, հետևել երթևեկության կանոններին և զերծ մնալ խախտումներից: Սակայն, այնուամենայնիվ, ՃՈ տեսուչի կողմից խախտում արձանագրելու դեպքում ԻՀԿ-ն վարորդներին հորդորում է տեղում չվճարել տուգանքը, քանի որ դա կարող է առաջ բերել կոռուպցիոն ռիսկեր: Փորձը ցույց է տվել, որ վարորդների մեծ մասը տուգանքը վճարելուց հետո այլևս շահագրգռված չէ բողոքարկել այն: Իսկ քանի որ տուգանքների մի մասը կրում է անօրինական բնույթ, ուստի խորհուրդ ենք տալիս չշտապել վճարման հարցում, այլ համոզվել, որ տուգանքն իսկապես արդարացի է, այնուհետև վճարել: Իսկ հակառակ պարագայում տեսուչի կայացրած որոշումը ենթակա է բողոքարկման: Այդ հարցում մենք պատրաստ ենք աջակցել ձեզ: Շարունակել կարդալ Հորդորում ենք ՉՎՃԱՐԵԼ տուգանքները տեղում

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail