Կարգերով պահոցներ՝ Ընդհանուր դրույթներ

«Վարորդի Ընկեր» գրասենյակ

Դիտվել է 7978 անգամ

Արդեն երկու ամիս է ինչ Երևանում գործում է «Վարորդի Ընկեր» գրասենյակ — նախաձեռնությունը.
Նախաձեռնողները ֆեսյբուքյան հայտնի «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» խմբի ակտիվ անդամներն են:

Ի սկզբանե, խմբի, ինչպես նաև ներկայիս նախաձեռնության առաքելությունը` օգնել վարորդներին, տրամադրել համապատասխան իրավաբանական օգնություն ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի կարմիր գծերի ակտերի բողոքարկումների հետ կապված:

Բացի ֆեյսբուքյան խմբից, որտեղ 5000-ից ավել մարդ ստանում է առցանց օգնություն և ակտիվ մասնակցում ակտերի քննարկումներին, այժմ վարորդները հնարավորություն ունեն անձամբ այցելել գրասենյակ, քննարկել ակտերը մասնագետների հետ, ստանալ խորհրդատվություն և բողոքարկել ակտը` բացառապես անվճար հիմունքներով.

Նախաձեռնությունը չունի որևէ ֆինանսավորման աղբյուր և չի հետապնդում շահ: Անհրաժեշտ համակարգիչների, գույքի, գրենական պիտույքների և տարածքի վարձակալման գումարները հավաքվում են խմբի անդամների հանգանակությունների միջոցով:

Բոլոր ցանկացողները կարող են այցելել մեզ և ստանալ համապատասխան օգնություն.

«Վարորդի Ընկեր» նախաձեռնություն
Հասցե: ք. Երևան, Մամիկոնյանց 36  (քարտեզ)
Հեռ: 098 102 178

Աշխատանքային օրերը/ժամերը`
Երեքշաբթիից ուրբաթ 14:00 — 20:00,
Շաբաթ օրերը`  11:00-ից մինչև 18:00

Խումբ: «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր»
Պաշտոնական էջ: Վարորդի Ընկեր
Կայք: www.tuganq.am

VY Logo chaned miaceq QR copy

13580394_2067722126786226_9191430882557359497_o13603267_2067722116786227_3999776780060291651_o

Սպասում ենք!

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Վարորդի իրավունքները

Դիտվել է 95133 անգամ

Պաշտպանեք Ձեր իրավունքը, մի խրախուսեք կոռուպցիան, պահանջեք, որ ոստիկանը լինի հարգալից ու գործի միայն օրենքի անունից` օրենքով սահմանված կարգով.

Այստեղ կզետեղենք վարորդի ամենակարևոր իրավունքները ու ոստիկանների ամենահաճախ կատարվող խախտումները:

Վարորդի իրավունքներ

  1. Վարորդը իրավունք ունի չիջնել մեքենայից կանգնեցնելուց անմիջապես հետո, բայց պարտավոր է իջնել այն դեպքերում,
    1. երբ անհրաժեշտություն կա վերացնել արտաքին տեխնիկական թերությունը,
    2. երբ հիմնավոր կասկած կա որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում
    3. երբ անհրաժեշտություն կա օգնություն ցուցաբերել երթևեկության այլ մասնակիցների
    4. Երբ պետք է խուզարկվի ավտոմեքենան, որը իրականացվում է միայն դատարանի որոշմամբ (որոշումը պետք է ներկայացվի վարորդին նախքան խուզարկությունը)
    5. Երբ հավաստի տվյալներ կան որ վարորդը կամ ուղևորը կասկածվում է հանցագործության մեջ կամ գտնվում է հետախուզման մեջ.
  2. Վարորդը իրավունք ունի տեսանկարահանել ու ձայնագրել ողջ պրոցեսը, ցանկության դեպքում կարող է տեղեկացնել ոստիկանին դրա մասին` զգաստանալու համար.
  3. Վարորդը իրավունք ունի սթափության ստուգումների ժամանակ “հո” չանել ու չփչել ՃՈ-ի աշխատակցի քթին կամ ձեռքերի մեջ:
  4. Վարորդը իրավունք ունի փաստաթղթերը ՑՈՒՅՑ տալ բայց առձեռն չհանձնել ՃՈստիկանին. (քանզի օրենքում գրված է ներկայացնել, այլ ոչ թե հանձնել կամ ի պահ տալ. հանձնելու դեպքում դրանից առաջ վարորդը կարող է պահանջել “ստացական”)
  5. Վարորդը իրավունք ունի պահանջել, իսկ տեսուչը պահանջից հետո պարտավոր է ներկայացնել սպայական վկայականը բացված վիճակում. (Ներկայացնել, այլ ոչ թե տալ վարորդին. եթե նա Ձեզնից պահանջում է տալ վարորդական վկայականը դուք էլ կարող եք պահանջել վերցնել սպայական վկայականը, քանի որ օրենքով երկու դեպքում էլ սահմանված է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ բառով.)
  6. Վարորդը իրավունք ունի կազմված որոշման հետ ծանոթանալու ու համաձայն չլինելու դեպքում կատարել անհամաձայնության մասին նշումներ` որոշման մեջ նախատեսված վայրում
  7. Վարորդը կարող է տեղեկացնել, որ դիմելու է դատարան, իսկ այնտեղ ոստիկանը պարտավոր է լինելու ապացուցել ամեն ինչ փաստերով` տեսանյութով կամ այլ տարբերակով ըստ դատարանի պահանջի.

Ոստիկանի պարտականությունները

  1. Ոստիկանը պարտավոր է ներկայանալ`  ասելով պաշտոնը, կոչումը և ազգանունը, (պատվի առնելն էլ թող պահի շեֆերի համար 🙂 )
  2. Ոստիկանը պարտավոր է տեղեկացնել կանգնեցնելու պատճառի ու հիմքերի մասին և դրանից հետո միայն խնդրել վարորդին ներկայացնել փաստաթղթերը. (իհարկե, ցույց տալ, ոչ թե հանձնել)
  3. Երեկոյան ժամերին կանգնեցնելուց ոստիկանական մեքենայի փարոսիկները պարտադիր պետք է միացրած լինեն.

Ոստիկանը իրավունք չունի

  1. Ոստիկանը իրավունք չունի խնդրել / ստիպել արտաշնչել` վարորդի բերանից եկած հոտը` հոտառությամբ զննելու համար.
  2. Ոստիկանը իրավունք չունի կանգնեցնել մի խախտման համար բայց հետո հարցուփորձ անել այլ խախտում հայտնաբերելու համար.
  3. Ոստիկանը իրավունք չունի հարցուփորձ անել վարորդին թե «որտեղից եք գալիս?», «ուր եք գնում?», «որտեղ եք աշխատում?» «որտեղ եք ապրում?» և այլն.
  4. Ճանապարհային ոստիկանը իրավունք չունի միայնակ իրականացնել ճանապարհապարեկային ծառայություն: (իմանալ ավելին)

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
    ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ
    17. Պարեկային ավտոմոբիլի և ուղղաթիռի կարգախմբի կազմում պետք է ընդգրկվեն առնվազն ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման երկու ծառայող։

  5. Ոստիկանը իրավունք չունի փաստաթղթերը ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը կամ դեպի հետևի տրանսպորտային միջոցը կամ դրա կողքին գտնվող անձանց կողմ.

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
    ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    VII. ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
    32. Փաստաթղթերի ստուգման ընթացքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պետք է կանգնի կանգնեցված տրանսպորտային միջոցի կողային մասում, ընտրի անվտանգ տարածություն իր և վարորդի միջև, դեպի նա չշրջվի մեջքով և հետևի տրանսպորտային միջոցում կամ դրա կողքին գտնվող անձանց։ Կարգախմբի կազմում գտնվող մյուս ծառայողները պետք է զբաղեցնեն այնպիսի դիրք, որը թույլ կտա ապահովել փոխադարձ անվտանգությունը։

Նշված ոստիկանական պարտականությունները սխալ կատարելը համարվում է օրենքի խախտում և կարող է հանդիսանալ ծառայողական քննության հիմք ոստիկանի նկատմամբ:

Ճանապարհային Ոստիկանության Թեժ Գիծ1-77 (անվճար), 010 522763

gdocՏպելու համար բեռնել այստեղից

Այստեղ հիմնականում նշված են այն դրույթները որոնք օրենքը չի պարտավորեցնում կամ չի արգելում. իսկ ինչը արգելված չէ օրենքով` թույլատրելի է:

Վերը նշված ինֆորմացիայի վերաբերյալ նկատողությունների, ավելացումների ու առաջարկների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին: 102@mesrop.am

Շնորհակալություն ֆեյսբուքյան Ճանապարհային ոստիկանություն + կարմիր գծեր խմբին` նյութի պատրաստմանը ակտիվ մասնակցելու համար!

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Բարոյական վնասի հատուցման պահանջ (տեսանյութ)

Դիտվել է 1203 անգամ

3 տարի առաջ ձյունը չմաքրելու համար տուգանել էին ու միանգամից 25 000 ՔԱՇԵԼ հաշվիցս, ակտը ԲՈՂՈՔԱՐԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ… Շարունակել կարդալ Բարոյական վնասի հատուցման պահանջ (տեսանյութ)

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Ոստիկանի հետ առնչվելիս քաղաքացու իրավունքները

Դիտվել է 27979 անգամ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հարկ է համարում քաղաքացիներին տեղեկացնել հետևյալի մասին՝

  1. Ցանկացած տարածքում արտակարգ դրություն մտցնելու համար անհրաժեշտ է ՀՀ նախագահի հրաման, որն անմիջապես պետք է հրապարակվի բոլոր ԶԼՄ-ներով: Այս պահի դրությամբ նման հրաման չկա:
  2. Թեպետ Ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցող դեպքերն արտակարգ են, Հայաստանում հայտարարված չէ արտակարգ դրություն և գործում են քաղաքացիների բոլոր իրավունքները, ինչպես այլ օրերին (այդ թվում՝ խաղաղ հավաքների կամ ազատ տեղաշարժվելու իրավունքները):
  3. Քաղաքացին իրավունք ունի ոստիկանին բնակարան չթողնել, եթե վերջինս չի ներկայացնում դատարանի, քննիչի կամ լիազոր այլ մարմնի գրավոր որոշում (օրինակ՝ խուզարկության, կամ բերման ենթարկելու որոշում):
  4. Քաղաքացին իրավունք ունի նկարահանելու ոստիկանության ցանկացած գործողություն և այդ կադրերը համացանց բեռնելու: Այդ թվում՝ քաղաքացին իրավունք ունի նկարահանելու իրեն բերման ենթարկող ոստիկաններին բաժնի ճանապարհի ողջ ընթացքում:
  5. Ոստիկանը քաղաքացուն դիմելուց պարտավոր է ներկայանալ (նշել իր անունը, ազգանունը, կոչումն ու պաշտոնը) և քաղաքացու խնդրանքի դեպքում պարտավոր է նաև ցույց տալ իր վկայականը (անգամ, եթե նա համազգեստով է):
  6. Քաղաքացին պարտավոր չէ ոստիկանի հրավերով գնալ բաժին: Նման պարտականությունը ծագում է միայն այն դեպքում, երբ ոստիկանը քաղաքացուն բերման է ենթարկում, կամ ձերբակալում է, կամ եթե քաղաքացուն նախապես գրավոր ծանուցագիր է տրվել:
  7. Քաղաքացին պարտավոր չէ հավատալ ոստիկանության աշխատակցի բանավոր խոսքին:
  8. Քաղաքացին (եթե մեքենայի վարորդ չէ) պարտավոր չէ ոստիկանին ներկայանալ կամ անձնագիր ցույց տալ:
  9. Ոստիկանը պարտավոր է քաղաքացուն անմիջապես հայտնել իրեն կանգնեցնելու, իրեն այցելելու կամ իրեն դիմելու պատճառների և իրավական հիմքերի մասին, իսկ բաժին տանելու դեպքում՝ նաև կարգավիճակի և իրավունքների մասին:
  10. Բաժին տարված քաղաքացին իրավունք ունի իր մտերիմներին անմիջապես հայտնել իր գտնվելու վայրի մասին և բացարձակ ոչինչ չասել, մինչ իր փաստաբանի ժամանումը:
  11. Որևէ պարագայում ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն սպառնալ, վիրավորել ու խոշտանգել: Խստիվ արգելվում է քաղաքացու վրա հոգեբանական ճնշման գործադրումը: Այդպիսի գործողությունների համար ոստիկանը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:
  12. Ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն հորդորել որևէ իրավիճակում չօգտվելու իր իրավունքներից:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail