Կարգերով պահոցներ՝ Ճանապարհային ոստիկանություն

Վարորդական իրավունքի ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ կարգը

Դիտվել է 14607 անգամ

Վերջերս ոստիկանությունը համացանցում մի տեսանյութ է տարածել, որում վարորդներին համոզում են, որ վարորդական վկայական ներկայացնելը նշանակում է հանձնել ոստիկանին:

Ցանկանում ենք տեղեկացնել բոլորին, որ այսպիսի քայլերը չունեն ոչ մի օրինական հիմք: Ոստիկանության կողմից օրենքի անունը օգտագործելով փորձ է արվում սեփական կամքը թելադրել վարորդներին:

Երբ անձը հանձնում է ինչ-որ տեղ իր փաստաթուղթը, պետք է դրա փոխարեն ստանա ինչ-որ տեսակի ստացական, որտեղ ամրագրվում է հանձնման փաստը և վերադարձման պայմաններն ու ժամկերը:

Օրենքով սահմանված է, որ ոստիկանը իրավունք չունի փաստաթղթերը ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը, մինչդեռ մերօրյա ոստիկանները ոչ միայն վերցնելուց հետո շրջվում են, այլ նաև վարորդի վարորդական իրավունքը դնելով գրպանները հեռանում են, նստում իրենց մեքենաները ու վարորդին դնում անելանելի դրության մեջ` ստիպելով խնդրել վարորդականը վերցնելու համար և ստիպելով դրա դիմաց որոշ դեպքերում համաձայնվել հանցավոր համաձայնության գալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
VII. ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
32. Փաստաթղթերի ստուգման ընթացքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պետք է կանգնի կանգնեցված տրանսպորտային միջոցի կողային մասում, ընտրի անվտանգ տարածություն իր և վարորդի միջև, դեպի նա չշրջվի մեջքով և հետևի տրանսպորտային միջոցում կամ դրա կողքին գտնվող անձանց։ Կարգախմբի կազմում գտնվող մյուս ծառայողները պետք է զբաղեցնեն այնպիսի դիրք, որը թույլ կտա ապահովել փոխադարձ անվտանգությունը։

Հետևապես վարորդը ունի մի քանի տարբերակ`

  1. Հանձնել վարորդական իրավունքը ամեն պատահած ՃՈստիկանի և սեփական մաշկի վրա զգալ հետևանքները
  2. Հանձնել վարորդական իրավունքը պայմանով, որ ՃՈստիկանը դրա դիմաց տա ստացական կամ վարորդական իրավունքին փոխարինող փաստաթուղթ
  3. Հանձնել վարորդական իրավունքը դրա դիմաց պահանջելով ոստիկանի վկայականը, քանի որ օրենքում երկու դեպքն էլ նկարագրված է «ներկայացնել» բառով. եթե ոստիկանը ձեռքի շոշափումով պատրաստվում է ստուգել վարորդական իրավունքի իսկությունը ապա վարորդը նույնպես իրավունք ունի պահանջել և ստուգել իրական է արդյոք ոստիկանի ներկայացրած վկայականը թե ոչ
  4. Չհանձնել վարորդական իրավունքը, այլ պահել մաքսիմալ տեսանելի դիրքով ՃՈստիկանի համար, որպիսի նա կարողանա կարդալ, նայել, զննել և հարկ եղած դեպքում արձանագրություն կազմել այդ դիրքից` առանց վերցնելու:

Հիշեք, որ եթե ամեն դեպքում որոշել եք հանձնել փաստաթուղթը, ոստիկանը իրավունք չունի դա ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը. այդպիսի արարքներով ոստիկանը կխախտի օրենքը. տվյալ դեպքում վարորդը իրավունք ունի նկարահանել վարորդական իրավունքի տալու պրոցեսը և ոստիկանի օրենքի խախտումը ունենալ տեսագրված` ծառայողական քննություն կամ դատական գործ հարուցելու համար:

Ոստիկանական ծառայողական կարգի խախտում նկատելիս հորդորում ենք դիմել հետևյալ քայլերի`

1. զանգահարել ՃՈ թեժ գիծ` 1-77
2. ուղարկել էլ. նամակ dps@roadpolice.am և info@roadpolice.am հասցեներին
3. դիմել Վարորդի Ընկեր իրավապաշտպան գրասենյակ

Շնորհակալություն.

Հ.Գ. ՀՀ ՃՈ պետի տեղակալ պարոն Խաչատրյան, եթե սա էլ եք համարում բամբասանք,  և թյուր տեղեկություն, կարող եք չարտահայտվել. Ձեր կարծիքը արդեն հայտնի է:
Իսկ իմ հոդվածները օգնում են բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունը: համենայնդեպս լավ կլինի դուք էլ տարածեք այս հոդվածը: 🙂

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Ծուղակ Բաղրամյան — Իսահակյան խաչմերուկում [լուծված խնդիր]

Դիտվել է 28601 անգամ

Ուշադրություն հարգելի վարորդներ, ՃՈ-ի կողմից նոր ծուղակ է ստեղծվել Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում:

Ինչպես գիտեք, նախկինում Բաղրամյանից (Օպերայից բարձրացող ուղղությամբ) թույլատրվում էր աջ շրջադարձ կատարել դեպի Իսահակյան փողոց` դեպի Կասկադ:

Բոլորովին վերջերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ կարգելվի Բաղրամյան փողոցից աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, և պաշտոնական կայքում նորության հետ հրապարակվեց նաև այս խաչմերուկի սխեման:

Այս հոդվածում ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ և՛ նշված սխեմայում, և՛ հենց խաչմերուկի կահավորման ընթացքում չի պահպանվել համապատասխան նորմերը.



1. Իսահակյան փողոցի մուտքի վրա բացակայում է ՃԵԿ 3.1 
«Մուտքն արգելվում է» նշանը, կարող էր արգելվել տրանսպորտային միջոցի մուտքը


2. Բաղրամնան փողոցի վրա մինչև խաչմերուկ հասնելը բացակայում է ՃԵԿ 3.18.1 «Աջ շրջադարձն արգելվում է» նշանը, որը կարգելել վարորդներին շրջադարձ կատարել դեպի աջ:

Եթե ՃՈ-ն տեղադրեր վերոնշյալ երկու նշաններից գոնե մեկը, վարորդները կկարողանային նկատել որ մուտք դեպի տվյալ փողոց արգելվում է: Արգելվում է արգելող նշանով!

Բացի «Մուտքն արգելվում է» նշանի բացակայությունից վարորդներին մոլորության մեջ է գցում միայն այն փաստը, որ տվյալ կողմից փողոցի մուտքին նայելիս Ձեր ուղղությամբ կարող եք տեսնել բազում ՃԵԿ նշաններ. օրինակ`

«Կայանման տեղ». նշանը և դրանից հետո «Կանգառն արգելվում է» նշանը. նույնիսկ ամենափորձառու վարորդը տեսնելով այս նշանները և չհայտնաբերելով որևէ «Մուտքն արգելվում է» նշան, պատրաստվում է մտնել տվյալ փողոց.

ԲԱՅՑ, խորամանկ ՃՈ-ն այս անգամ ուրիշ հնարամտություն է հորինել վարորդների գրպանից փողերը գողանալու համար. 

ՃՈ-ն ուղղակի Բաղրամյան փողոցի վրա` խաչմերուկ չհասած տեղադրել է

4.1.1 «Երթևեկությունն ուղիղ» նշանը, և միայն դրանով «արգելում» է մուտքը տվյալ փողոց.

Ճանապարհային Ոստիկանությունը և Սեքյուրիթի Դրիմը արդեն այս հատվածում տեղադրել են տեսախցիկ և մոլորության մեջ գցելով վարորդներին տուգանում են օրենքի ամենայն խստությամբ:

Այս տեսանյութը արդեն կազմված արձանագրությունից է վերցված. մի քանի վայրկյանում մի քանի «խախտում»:

Նույնիսկ եթե այս իրադրության մեջ ամեն ինչ օրենքի սահմաններում է, բայց հավատացեք հարգելի ոստիկաններ. ՍԱ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է!

Թարմացում (02/08/2017).
ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս հոդվածին, անվանելով բամբասանք.
Թերևս պարզ է, որ մեր բամբասանքները ավելի են օգնում ժողովրդին չտուգանվել, քան ՃՈ-ի թափած ջանքերը, որոնք ըստ օրենքի պետք է բխեին վարորդների շահերից, ոչ թե միտված լինեին նրանց հնարավորինս շատ տուգանելուն:

Թարմացում (07/08/2017).
Վարորդի Ընկեր Իրավապաշտպան ՀԿ-ն հանդես է եկել բաց նամակով ուղղված ՃՈ և Քաղաքապետարան:

Թարմացում (14/08/2016).
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հանվել է Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկի «միայն ուղիղ» թելադրող նշանը, որով ծուղակ էր ստեղծվել վարորդների համար:

Օգոստոսի 15-ից թույլատրվում է Բաղրամյանից (ներքևից բարձրանալուց) աջ շրջադարձ կատարել դեպի Իսահակյան փողոց:
Շնորհակալություն բոլոր օգտատերերին, ովքեր տարածելով և աբրձրաձայնելով խնդրի մասին իրենց լուման ունեցան ծուղակի վերացման գործում:

Հարգելի վարորդներ, եթե դուք նույնպես տուժել եք ՃՈ-ի այսպիսի անբարեխիղճ աշխատանքից, հորդորում ենք անպայման բողոքարկել:
Ցանկության դեպքում կարող եք դիմել Վարորդի Ընկեր իրավապաշտպան կազմակերպությանը, որտեղ անվճար կօգնեն բողոքարկել և բեկանել այսպիսի անբարեխիղճ ՃՈ որոշումները:
Կարող եք նաև միանալ մեր խմբին ֆեյսբուքում, որտեղ կգտնեք թեժ քննարկումներ վիճելի որոշումների հետ կապված. Խումբ` Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր

Հարցերի, լրացումների և առաջարկությունների համար կարող եք գրել իմ էլ փոստին` 102@mesrop.am

Հարգանքներով,
Մեսրոպ Մինասյան

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Ստուգեք ԱՊՊԱ-ի ժամկետը (100.000դրամ տուգանք)

Դիտվել է 1190 անգամ

Ճանապարհային ոստիկանությունը «որս» է կազմակերպել ԱՊՊԱ պայմանագիրը լրացած մեքենաների նկատմամբ:

Հարգելի վարորդներ, հորդորում ենք բոլորին ստուգել ԱՊՊԱ պայմանագրերի վերջնաժամկետը, ուշադիր եղեք որպիսի այն չավարտվի և վերակնքեք այն ժամանակին` խուսափելով աստղաբաշխական 100.000 դրամ տուգանքից, ինչը սովորաբար մի քանի անգամ մեծ գումար է քան հենց ԱՊՊԱ պայմանագիրը:

Հաճախ տեսախցիկները ֆիքսում են մեքենայի պետհամարանիշը և արագ ստուգում ԱՊՊԱ պայմանագրի ավարտման ժամկետը և եթե այն ավարտված է անմիջապես ՃՈ խումբ են ուղարկում «ստուգումներ կատարելու». նման դեպքեր բազմիցս եղել են Երևան-Սևան մայրուղու վրա և այլ վայրերում:

Ստուգեք ԱՊՊԱ-ի ժամկետը և կանխենք ևս մեկ կազմակերպված թալան վարորդների նկատմամբ:

Այն վարորդները ովքեր տուգանվել են այս պատճառով, կարող են դիմել «Վարորդի Ընկեր» իրավապաշտպան գրասենյակ և ստանալ անվճար իրավամանական խորհրդատվություն:

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Ծուղակ օդանավակայանի դռների դիմաց

Դիտվել է 22983 անգամ

Հարգելի վարորդներ, վերջերս ահավոր շատացել են տուգանքները կազմված Զվարթնոց օդանավակայանի դռների մոտ մի քանի վայրկյան կանգնելու և մարդ իջեցնելու համար:

Հորդորում ենք բոլոր վարորդներին չկանգնել ոչ մի վայրկյան օդանավակայանի դռների դիմաց:

Ինչպես գիտեք փողոցի արգելված վայրերում այժմ թույլատվրում է կանգառ կատարել մինչև 1 րոպե տևողությամբ` ուղևոր վերցնելու կամ իջեցնելու համար, բայց բանն այն է որ այստեղ ամբողջ դռների լայնությամբ ձգվում է հետիոտնային անցում, որի վրա արգելվում է կանգնել անգամ մեկ վայրկյան. և որի տուգանքը 3 անգամ մեծ է սովորական կանգառ կատարելու տուգանքից և արժե 15.000 դրամ. Մի՞թե սա անխղճություն չէ?

Այս «փողոցի» մնացած հատվածների վրա ընդհանրապես արգելվում է կայանելը. բայց իհարկե մինչև 1 րոպե կարելի է կանգնել ուղևորի համար. սակայն անցումից առաջ հաճախ փողոցի վրա կայանվում են 5000 դրամ տուգանված մեքենաներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում այդ վայրում մի քանի վայրկյան կանգնել և ուղևոր իջեցնելու համար, իսկ անցումից հետո  շլակբաումով փակվող հատված է: Ուստի դրա հետևանքով մեքենաները հարկադրված կանգնում են հետիոտնային անցումի վրա, մի քանի վայրկյանում ուղևորին իջեցնելուց հետո հեռանում, և տուգանվում 15.000 դրամով.

Ուշադիր եղեք այս վայրում և ուղևորներին վերցրեք/իջեցրեք հետիոտնային անցումի սահմաններից դուրս` մինչև 1 րոպե ժամանակահատվածում.

Այն վարորդները ովքեր ստացել են նմանատիպ ակտ, կարող են դիմել «Վարորդի Ընկեր» իրավապաշտպան գրասենյակ և ստանալ անվճար իրավամանական խորհրդատվություն բողոքարկման մասին:

Ավելացում:
Թարմ լուսանկարներ նշված վայրից.
Մի կողմից ARM048 Պորշ Կայենը, մյուս կողմից շլակբաումով իրենց տաքսիների համար առանձնացված հատվածը. որտեղ կանգնեն վարորդները 4 վայրկյանով մարդ իջեցնելու համար

15157020_10207153013407023_2074460995477531299_o

15157003_10207153010526951_989090939381625078_o

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Սուտ արագության գերազանցման զրպարտություն

Դիտվել է 9666 անգամ

Վարորդները երբեմն բողոքում են Ճանապարհային ոստիկանության մեքենաներում տեղադրված արագաչափերի ցուցմունքի ճշտությունից:Որոշել ենք ձեր ուշադրությանը ներկայացնել, թե ինչ տեսակի սարքեր է օգտագործում ՃՈ-ն, ինչպես են դրանք գործում և թե ինչպես կարող է ոստիկանության տեսուչը դրանցից օգտվել վարորդին խաբելու նպատակով։

«Իսկրա 1 Դ»-ն թերևս հիմնական արագաչափ սարքն է, որով համալրված են Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պարեկային գրեթե բոլոր մեքենաները։ Սարքը աշխատում է Դոպլերի էֆեկտով՝ ուղարկելով 24.15 GHz հաճախականությամբ էլեկտրամագնիսական ալիք, որն անրադառնալով շարժվող օբյեկտներից (մեքենաներից)՝ փոխում է իր հաճախությունը։ Այսպիսով սարքը որոշում է այդ օբյեկտի արագությունը:

dopplerradar

Շարժական ռեժիմը՝ որպես ստացիոնար

«Իսկրա 1Դ» արագաչափն ունի աշխատանքի երկու ռեժիմ` «ստացիոնար» և «շարժման ընթացքում»: «Ստացիոնար» ռեժիմում սարքը ֆիքսում է իր տեսադաշտն ընկնող մեքենայի արագությունը՝ գտնվելով անշարժ վիճակում: Այս ռեժիմում՝ պարեկային մեքենան ու արագաչափի կողմից դիտարկվող մեքենան իրար ընդառաջ շարժվելու դեպքում, գրանցվում է երկու մեքենաների գումարային արագությունը։ Այս պատճառով սարքն ունի «շարժման ընթացքում» ռեժիմ, որի դեպքում արագաչափը ֆիքսում է ընդառաջ շարժվող մեքենայի արագությունը՝ հաշվի առնելով պարեկային մեքենայի շարժման արագությունը: Որոշ ՃՈ տեսուչներ օգտագործում են սարքի «ստացիոնար» ռեժիմը մեքենաներին ընդառաջ շարժվելիս: Այս դեպքում արագաչափը շարժվող պարեկային մեքենան ընկալում է որպես կանգնած և գումարային արագությունը վերագրում ընդառաջ շարժվող մեքենային։ Խաբեության այս հնարավարության մասին հարցմանը ի պատասխան՝ ՃՈ-ն հայտնեց, որ դա հնարավոր է: Սակայն կարելի է ուշադրություն դարձնել պարեկային մեքենայի մոնիտորի վրա (շարժվող մեքենաների արագության կողքին) աշխատանքի ռեժիմը նշող «S» (ստացիոնար) կամ «D» («շարժման մեջ») տառը: Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ տուգանված վարորդների բողոքների դեպքում հնարավոր է ձայնագրություններով ստուգել արագաչափի ռեժիմը “խախտման” պահին։ «S» կամ «D» տառը տեսախցիկի տեսանյութի հետ ձայնագրվում են նաև սկավառակի վրա, որն ուսումնասիրվում է վարորդի կողմից ներկայացված բողոքի դեպքում): Այսպիսով` սահմանված արագության գերազանցման համար
կանգնեցված վարորդը կարող է վստահությամբ պնդել, որ իրեն խաբել են, չհամաձայնել խախտման արձանագրության հետ և անգամ չտուգանվելու դեպքում բողոք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն` անբարեխիղճ տեսուչի դեմ:

 

Ուրիշի արագությունը

«Իսկրա 1Դ» արագաչափերի ֆիքսած ցուցմունքը 10 րոպե շարունակ պահպանվում է էկրանին (եթե այդ ընթացքում տեսուչը չզրոյացնի այն):  Այսպիսով, պահպանված ցուցմունքը 10 րոպե շարունակ  կարելի է վերագրել ցանկացած:

Այս դեպքում պետք է տեսուչից պահանջել ցույց տալ «խախտման» տեսանյութը և տեսնել, թե որ պահին էկրանին հայտնվեց ֆիքսված արագությունը։ Եթե այն հայտնվեց  ձեր մեքենայի՝ տեսանյութում երևալու պահին, ապա ցուցմունքը ձերն է: Եթե ցուցմունքը արդեն պահպանված էր մինչև ձեր մեքենայի տեսանյութում հայտնվելու պահը, ապա ձեզ փորձում են խաբել։

«Դե լավ, բեր ամրագոտի գրեմ»

Թե՛ արագաչափի աշխատանքի ռեժիմի, և թե՛ վարորդին մեկ ուրիշի ցուցմունք վերագրելը կբացահայտվի, եթե ՃՈ անբարեխիղճ տեսուչի գործունեության զոհ դարձած վարորդը չհամաձայնի խախտման հետ և ՃՈ պետին բողոքարկի տեսուչի որոշումը: Դժբախտաբար, վարորդներից շատերը վստահ լինելով, որ խախտում չեն արել, իրենց անզոր են զգում ու համաձայնում են տեսուչի կողմից առաջարկվող ավելի մեղմ տուգանքին` կորցնելով բողոքարկելու հնարավորությունը:
Հարկ է նշել, որ կան բազմաթիվ իրավիճակներ, երբ ՃՈ մեքենաներում տեղադրված արագաչափ սարքերը պարզապես սխալ տվյալ են ցուցադրում` անկախ տեսուչի կամքից:

Աղբյուրը` www.tuganq.am — «Վարորդի Ընկեր» գրասենյակի պաշտոնական կայք, Hetq.amDaniel Ioannisyan

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

ՃՈ տեսուչի հիմնական պարտականությունները

Դիտվել է 5793 անգամ

Հարգելի ընթերցողներ, հաշվի առնելով բազմաթիվ վարորդների մոտ առաջացած հարցերը՝ կապված ճանապարհային ոստիկանի պարտականությունների հետ, ներկայացնում ենք ՀՀ կառավարության 23.11.2006թ. թիվ 1769-Ն որոշմամբ սահմանված ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի համար նախատեսված, անձնական անվտանգությանը վերաբերող հետևյալ հիմնական պայմանները.

ա) ծառայության կատարման վայրն ընտրել այնպես, որպեսզի ինքը հստակ տեսանելի լինի ճանապարհային երթևեկության մասնակիցներին և հնարավորություն ունենա ժամանակին կանխարգելելու իրավախախտումները.

բ) օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում ծառայությունն իրականացնել ճանապարհների լուսավորված հատվածներում, ունենալ լուսարձակող ցուցաձող և լուսաանդրադարձիչ հանդերձանք.

գ) խուսափել ճանապարհային ծածկույթի սայթաքուն տեղամասերում ծառայություն իրականացնելուց.

դ) օրվա մութ ժամերին տրանսպորտային միջոցները կանգնեցնելու համար ընտրել ճանապարհի առավել լուսավորված հատված, անհնարինության դեպքում օգտագործել պարեկային տրանսպորտային միջոցի լապտերների լույսը.

ե) կանգնեցված տրանսպորտային միջոցի կողքին կանգնել այնպիսի դիրքով, որպեսզի բացառվի վարորդի կողմից դուռը կտրուկ բացելու կամ երթևեկությունը հանկարծակի վերսկսելու հետևանքով իրեն հարված հասցնելը.

զ) խուսափել ճանապարհի երթևեկելի մասում իրավախախտման պարզաբանումից, եթե դա խոչընդոտներ է առաջացնում տրանսպորտի երթևեկության համար կամ սպառնում է անձնական անվտանգությանը.

է) շարժման մեջ գտնվող, գունագրաֆիկ երանգավորում ունեցող պարեկային տրանսպորտային միջոցների վրա` ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել հատուկ լուսային ազդանշանները` օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում, կամ տրանսպորտային միջոցները կանգնեցնելու ժամանակ.

ը) ստուգման ժամանակ պարեկային տրանսպորտային միջոցը կանգնեցնել ստուգվող տրանսպորտային միջոցի հետևի մասում:

թ) փաստաթղթերի ստուգման ընթացքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պետք է կանգնի կանգնեցված տրանսպորտային միջոցի կողային մասում, ընտրի անվտանգ տարածություն իր և վարորդի միջև, դեպի նա չշրջվի մեջքով և հետևի տրանսպորտային միջոցում կամ դրա կողքին գտնվող անձանց։ Կարգախմբի կազմում գտնվող մյուս ծառայողները պետք է զբաղեցնեն այնպիսի դիրք, որը թույլ կտա ապահովել փոխադարձ անվտանգությունը:

Նշված ոստիկանական պարտականությունները սխալ կատարելը համարվում է օրենքի խախտում և կարող է հանդիսանալ ծառայողական քննության հիմք ոստիկանի նկատմամբ:

Ճանապարհային Ոստիկանության Թեժ Գիծ: 1-77 (անվճար), 010 522763

Աղբյուրը` www.tuganq.am — «Վարորդի Ընկեր» գրասենյակի պաշտոնական կայք

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Վարորդի սթափության զննության կարգը

Դիտվել է 3881 անգամ

1. Վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ, թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար` իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն:

2. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց (այսուհետ` բուժհաստատություն) կողմից: Բուժհաստատությունների շուրջօրյա աշխատանքի բացակայության դեպքում, աշխատանքային ժամից դուրս, ինչպես նաև հանգստյան, հիշատակի և տոնական օրերին վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է շտապօգնության ծառայությունների կողմից:

3. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բուժհաստատության ղեկավարի հրամանով նշանակված բժշկի կամ ստորաբաժանման կողմից:

4. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները, համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի, իրականացվում է պետական պատվեր տեղադրող մարմնի և բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորված անձի միջև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման մասին պայմանագրի հիման վրա:

5. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները` կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն իրականացվում են վճարովի:

6. Եթե զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների, ուղեգրերի կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն (այսուհետ` արձանագրություն)` առանց ջնջումների, երեք օրինակից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի:

7. Եթե զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն:

8. Վարորդի կողմից զննություն անցնելուց հրաժարվելու դեպքում զննություն իրականացնող բժիշկը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում և արձանագրությունում կատարում է դրա մասին գրառում:

9. Զննություն կարող է իրականացվել վարորդի արտաշնչած օդի, նրանից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:

10. Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննություն իրականացնելիս` վարորդներից վերցվում է ոչ ավելի, քան 20 միլիլիտր արյուն և (կամ) 200 միլիլիտր մեզ:

11. Վարորդի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման համար զննությունն առաջին հերթին իրականացվում է վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով:

12. Վարորդի գրավոր պահանջով և (կամ) իր կողմից արտաշնչված օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:

13. Եթե վարորդը գտնվում է անգիտակից վիճակում, ապա զննությունն իրականացվում է արյան հետազոտության միջոցով:

14. Վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով զննությունն իրակացվում է օդի փորձանմուշները վերցնելուց անմիջապես հետո:

15. Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննությունն իրականացվում է փորձանմուշները վերցնելուց հետո 1-4 օրվա ընթացքում` կախված փորձանմուշներ հանձնած անձի առողջական վիճակից:

16. Սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը:

17. Մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով):

18. Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի կամ կազմակերպությունների դիմումների, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է համապատասխանաբար վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու որոշում ընդունած իրավասու պետական մարմնին, դիմում կամ ուղեգիր ներկայացրած կազմակերպությանը, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը տրվում է այն անձին, ում նկատմամբ իրականացվել է վարորդի սթափության վիճակի զննություն, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության երկրորդ օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:

19. Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու դիմում ներկայացրած անձին, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:

Աղբյուրը` www.tuganq.am — «Վարորդի Ընկեր» գրասենյակի պաշտոնական կայք

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

«Վարորդի Ընկեր» գրասենյակ

Դիտվել է 7978 անգամ

Արդեն երկու ամիս է ինչ Երևանում գործում է «Վարորդի Ընկեր» գրասենյակ — նախաձեռնությունը.
Նախաձեռնողները ֆեսյբուքյան հայտնի «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» խմբի ակտիվ անդամներն են:

Ի սկզբանե, խմբի, ինչպես նաև ներկայիս նախաձեռնության առաքելությունը` օգնել վարորդներին, տրամադրել համապատասխան իրավաբանական օգնություն ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի կարմիր գծերի ակտերի բողոքարկումների հետ կապված:

Բացի ֆեյսբուքյան խմբից, որտեղ 5000-ից ավել մարդ ստանում է առցանց օգնություն և ակտիվ մասնակցում ակտերի քննարկումներին, այժմ վարորդները հնարավորություն ունեն անձամբ այցելել գրասենյակ, քննարկել ակտերը մասնագետների հետ, ստանալ խորհրդատվություն և բողոքարկել ակտը` բացառապես անվճար հիմունքներով.

Նախաձեռնությունը չունի որևէ ֆինանսավորման աղբյուր և չի հետապնդում շահ: Անհրաժեշտ համակարգիչների, գույքի, գրենական պիտույքների և տարածքի վարձակալման գումարները հավաքվում են խմբի անդամների հանգանակությունների միջոցով:

Բոլոր ցանկացողները կարող են այցելել մեզ և ստանալ համապատասխան օգնություն.

«Վարորդի Ընկեր» նախաձեռնություն
Հասցե: ք. Երևան, Մամիկոնյանց 36  (քարտեզ)
Հեռ: 098 102 178

Աշխատանքային օրերը/ժամերը`
Երեքշաբթիից ուրբաթ 14:00 — 20:00,
Շաբաթ օրերը`  11:00-ից մինչև 18:00

Խումբ: «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր»
Պաշտոնական էջ: Վարորդի Ընկեր
Կայք: www.tuganq.am

VY Logo chaned miaceq QR copy

13580394_2067722126786226_9191430882557359497_o13603267_2067722116786227_3999776780060291651_o

Սպասում ենք!

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Բողոքարկման Ձևանմուշներ և այլ փաստաթղթեր

Դիտվել է 8846 անգամ

Այստեղ տեղադրում ենք բոլոր կազմված ձևանմուշները ՃՈ, քաղաքապետարան կամ վարչական դատարան դիմելու համար:

gdocԱմրագոտիով չամրակապվելու ակտի բողոքարկում (Վարչական դատարան) Կարդալ ավելին

gdocՇրջադարձ կատարելիս ուրիշ մեքենայի չզիջելու ակտի բողոքարկում (ՃՈ պետին)

gdocԿարմիր լույսի ակտի բողոքարկում (Վարչական դատարան)

gdocԿանգառ կատարելու սխալ ակտի բողոքարկում (ՃՈ պետին) Կարդալ ավելին

gdocԿանգառ կատարելու սխալ ակտի հայցադիմում (Վարչական դատարան) Կարդալ ավելին

gdocԿասկած հարուցող տեխ. սարքով արձանագրած ակտի բողոքարկում (ՃՈ պետին)  Կարդալ ավելին

gdocՏեխ. սարքով արձանագրած առանց տեսանյութ ակտի բողոքարկում (ՃՈ պետին)  Կարդալ ավելին

gdocՈւղեփակոցի մոտ սպասելիս կանգառի ակտի բողոքարկում (ՃՈ պետին)

gdocԿարմիր գծերի ակտի բողոքարկում (Երևանի քաղաքապետարան)  Կարդալ ավելին

gdocԿարմիր գծերի ակտի տեսանյութի պահանջով բողոքարկում (Երևանի քաղաքապետարան)

Այլ փաստաթղթեր

gdocՄեքենայի առուվաճառքի լիազորագիր

 

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Անհեթեթ ակտ և անհեթեթ պատասխան ՃՈ պետի կողմից

Դիտվել է 3224 անգամ

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Աջամօղլյան -ի նկատմամբ կազմվել  է վարչական ակտ, ըստ որի նա մեքենան կայանել է արգելված վայրում և տուգանվել է 5000 դրամի չափով:

Որոշումը ուղղակի անհեթեթություն է. խնդրում եմ նայել հետևյալ նյութերը:

Խախտման արձանագրությանը կցված տեսանյութը:

Իսկ սա Սեքյուրիթի Դրիմ-ի սխեման է, ըստ որի հաստատվում է որ այստեղ կայանումը թույլատրվում է ոչ թե զուգահեռ, այլ թեք` ինչպես նշված է  նշանով և թեք գծերով.

Լուսավորիչ-Բեյրութ-Իտալիա

Այս նկարը ցույց է տալիս թե ինչպես են կանգնած բոլորը.

13247816_117469642002701_1498340788588638842_o

Սա էլ կայանման ձևի նշանը` նկարած տեղում:

13244642_1716592061942849_7523209294636212805_n

Իսկ ստորև ներկայացնում եմ հարգարժան ՃՈ պետ Ա. Հակոբյանին ուղարկված դիմումի պատասխանը, որով մերժվել է դիմումատուի բեկանման պահանջը:

13433200_677361959069774_4881314213879255085_o

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս տողերին`

ՀՀ Կառավարւթյան «Ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների ու պայմանների ցակը սահմանելու մասին» թիվ 955-Ն որոշման 80-րդ կետի համաձայն` տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով, իսկ իրավախախտումն ամրագրած տեսանյութից հստակ երևում է, որ դիմումատուին պատկանող տրանսպորտային միջոցը տեղակայված է երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ:

Մեծարգո պարոն Հակոբյան, ներկայացնում եմ այդ 955-Ն որոշման 80-րդ կետը ամբողջությամբ`
80. Տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով:

Իսկ այստեղ, ինչպես վերը նշեցի, նշանով և գծանշմամբ թույլատրված է տրանսպորտային միջոցների դասավորման ԱՅԼ ՁԵՎ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ: Ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ Արմեն Աջամօղլյան -ը հաղթել է այս գործը վարչական դատարանում և ակտը բեկանվել է. Սա վառ ապացույց է ՍԴ տեսուչների, ՃՈ հաստատողների և ՃՈ պետի անգործության:

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Մեքենան առանց բացատրության տարել և պահում են տուգանայինում

Դիտվել է 912 անգամ

Ֆեյսբուքյան օգտատեր Narek Hakobyan -ը ֆեյսբուքյան խմբում գրել է

Բարեւ ձեզ, Մի խորհուրդ եմ ուզում։
Երեկ, ժամը 11։30-ին մտա Մոնումենտի ավտոկայանատեղի, 10 րոպե անց դուրս գալուց ինձ կանգնեցրեց գայիշնիկը, եւ առանց որեւե պատճառ ներկայացնելու պահանջեց վարորդական վկայական եւ տէխ անձնագիր. Իմ հարցին թե ինչ խախտում եմ կատարել պատասխանեց իբր դեպք է պատահել եւ տարացքի բոլոր մեքենաները ստուգում են.Փաստաթղթերը ներկայացնելուց հետո ուզեցավ ՞հօ՞ անելով ստուգել խմացություն բայց ասի մենակ սարքով տենց ուզեցավ տանել դիսպանսեռ ստուգելու ելի չգնացի, մի երեք հատել գայի եկավ ու մեկը ասեց տանում ենք պլաշադկա որովհետեվ հրաման կա. Հրամանն ուզեցի ասեց գայիումա, սկզբում չթողեցի որ ավտոս քշի բայց հետո չգիտեմ խի թոցեցի ու տենց գնացինք փոսի գայի։
Մեքենան կանգնացրեց ու ասեց մտի փոխգնդապետի մոտ ինքը ամենինչ կներկայացնի ու գնաց. Մտա փոխգնդապետի մոտ ասեց հիմա զբաղված եմ վաղը կգաս հարցերիտ կպատասխանեմ.
Ասեցի բա հրամանը, պարզվեց ընդհանրապես տեղյակ չեր ոչնչից.
Հաջորդ օրը գնացի, տեղում չեր, ու ինձ ասեցին որ հետաքննություն են անում, հեռախոսահամար թողնեմ հենց վերջացնեն կկապնվեն հետս.
Երորդ օրն է չեն զանգել.
Հիմա սիրելի խմբակիցներ խնդրում եմ ասեք արժի բողոք դիմում գրել օրինակ ոստիկանապետի անունով որ անտեղի տարել են ու ոչ մի թուղթ չեն ցույց տվել?

Ինչ-որ մեկը կարող է բացատրություն տալ թե ինչ է կատարվում? Ովքեր և ինչ իրավունքով են մեքենան տարել տուգանային հրապարակ?  Ով է պատասխանատու նմանատիպ գործողությունների համար ?

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

ՃՈ տեսուչի պահանջով նշված վայրում կայանված մեքենայի վարորդին տուգանել են 2 անգամ

Դիտվել է 1056 անգամ

Ֆեյսբուքի օգտատեր Ma Sha գրել է Ճանապարհային ոստիկանություն + կարմիր գծեր խմբում`

Հարգելի խմբակիցներ, մեկ ամիս առաջ երեկոյան ժամը 9-ին իմ բջջային հեռախոսին զանգահարել է ՃՈ աշխատակից և պահանջել, որ ես բակից հանեմ մեքենան և կայանեմ Իսահակյան փողոցում, քանի որ մեր բակում պետք է սերիալի նկարահանումներ լինեն: Փողոցի այդ հատվածում դեղին գիծ է և կայանել չի կարելի, ինչը և ես ասեցի ՃՈ աշխատակցին, սակայն նրա պնդմամբ մեքենան կայանեցի հենց այդ մասում: Քանի որ նկարահանումները ժամը գիշերվա 12-ին դեռ չէին ավարտվել, մեքենան ողջ գիշեր մնացել է այդ փողոցում և միայն հաջորդ օրն եմ այն տեղափոխել բակ: Ստացել եմ 2 տուգանք ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն: Մոտ 40 օր առաջ գրել եմ դիմում, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել: Զանգահարում եմ համապատասխան բաժին, որևէ կոնկրետ բան չեն ասում: Ինձ զանգահարող ՃՈ աշխատակցի բջջային հեռախոսի համարը նշել եմ իմ դիմումի մեջ: Այս թեմայով էլի եմ գրել այս խմբում, երբ տուգանքը նոր էի ստացել: Հիմա դիմում եմ լրագրողներին, եթե հնարավոր է այս հարցը բարձրացնեն: Ես անիմաստ ընկնել եմ քաշքշուկների մեջ և ժամանակս ծախսում եմ անիմաստ տուգանքի վրա: Կանխավ շնորհակալ եմ: Հ.Գ.Ինձ զանգահարող ՃՈ աշխատակցին զանգահարել եմ, սակայն նա ասում է, որ օպերատորների հետ կապ չունեն և որևէ բանով օգնել չի կարող: Այս խմբի անդամ Դիանա Ղազազյանն ինձ արդեն մեկ ամսից ավել է ասում է, որ տուգանքները հաստատ չեղյալ կհամարվեն, բայց հասկանալի է, որ դա որևէ իրավական ուժ չունեցող հայտարարություն է. ինձ հարկավոր է պաշտոնական պատասխան:

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Ամրագոտիով չամրակապվելու և հեռախոսից օգտվելու զրպարտություն

Դիտվել է 42267 անգամ

Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ նկատել, որ այս գրառումը վերաբերվում է զրպարտություններին և չի քարոզում օրինազանցություն: Ամրագոտին անհրաժեշտություն է, որը փրկում է կյանքեր: Կապեք ամրագոտի Ձեր իսկ անվտանգության համար, բայց մի թույլ տվեք ՃՈ տեսուչներին զրպարտել Ձեզ (շառ անել), կազմել սուտ արձանագրություններ և ստիպել վճարել դրանց համար:

Ինչպես բոլորս գիտենք ամրագոտիով չամրակապվելու և հեռախոսով խոսելու համար կազմված վարչական տույժ նշանակելու մասին որոշումները հանդիսանում են ամենահաճախ կազմվողը և կարելի է ասել, որ դրանք հանդիսանում են հիմնական զրպարտության և դրամաշորթության միջոցը ՃՈ աշխատակիցների մեծ մասի կողմից, քանի որ նրանց սխալ համոզմամբ` «Ռեմենի, սիգարետի ու հեռախոսով խոսելու ակտերը ենթակա չեն ապացուցման և բավական է միայն ՃՈ տեսուչի աչքով տեսնելու փաստը:»

Հարգելի վարորդներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ նմանատիպ հայտարարությունները անօրինական են և աչքով տեսածը չի կարող հանդիսանալ հիմք դատարանում` բողոքարկման դեպքում.

Հետևաբար հորդորում ենք բոլոր վարորդներին չհամաձայնվել այդ ակտերի հետ, նշումների վայրում նշել որ տեսուչի կազմած արձանագրության հետ համաձայն չեք ու բողոքարկելու եք դատարանում: Իսկ դատարանում արդեն աչքով նկատած ՃՈ տեսուչը պարտավոր է բերել հիմնավոր ապացույցներ` օրենքով սահմանված կարգով:

Հավելյալ օգնություն ստանալու համար կարող եք կապվել Վարորդի Ընկեր գրասենյակի աշխատակիցների հետ ովքեն անվճար և անշահախնդիր կօգնեն կազմել վարչական դատարան դիմելու հայցադիմումը.

«Վարորդի Ընկեր» նախաձեռնություն
Հասցե: ք. Երևան, Մամիկոնյանց 36  (քարտեզ)
Հեռ: 098 102 178

Աշխատանքային օրերը/ժամերը`
Երեքշաբթիից ուրբաթ 14:00 — 20:00,
Շաբաթ օրերը`  11:00-ից մինչև 18:00

Կից ներկայացնում եմ դատարանին ներկայացված հայցադիմումը.

gdocՏարբերակ N1 բեռնել այստեղից հեղինակ` Վարորդի Ընկեր գրասենյակ

gdocՏարբերակ N2 բեռնել այստեղից հեղինակ` Գառնիկ Խաչատրյան

Ի լրացում վերոգրյալի, տեղադրեմ այս ոչ այդքան նոր տեսանյութը` որպես զրպարտանքի վառ ապացույց:

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Պոստ պահող ՃՈ օրինազանցները

Դիտվել է 696 անգամ

Ուրեմն, էս անգամ ուզում եմ խոսել մի ցավալի թեմայից վարորդների համար. էն գաիշնիկներից, որոնք միշտ խանգարում են երթևեկությանը` իրենց առաքելությունը լրիվ հակառակ կերպով կատարելով.

Շարունակել կարդալ Պոստ պահող ՃՈ օրինազանցները

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Վարորդի իրավունքները

Դիտվել է 95133 անգամ

Պաշտպանեք Ձեր իրավունքը, մի խրախուսեք կոռուպցիան, պահանջեք, որ ոստիկանը լինի հարգալից ու գործի միայն օրենքի անունից` օրենքով սահմանված կարգով.

Այստեղ կզետեղենք վարորդի ամենակարևոր իրավունքները ու ոստիկանների ամենահաճախ կատարվող խախտումները:

Վարորդի իրավունքներ

  1. Վարորդը իրավունք ունի չիջնել մեքենայից կանգնեցնելուց անմիջապես հետո, բայց պարտավոր է իջնել այն դեպքերում,
    1. երբ անհրաժեշտություն կա վերացնել արտաքին տեխնիկական թերությունը,
    2. երբ հիմնավոր կասկած կա որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում
    3. երբ անհրաժեշտություն կա օգնություն ցուցաբերել երթևեկության այլ մասնակիցների
    4. Երբ պետք է խուզարկվի ավտոմեքենան, որը իրականացվում է միայն դատարանի որոշմամբ (որոշումը պետք է ներկայացվի վարորդին նախքան խուզարկությունը)
    5. Երբ հավաստի տվյալներ կան որ վարորդը կամ ուղևորը կասկածվում է հանցագործության մեջ կամ գտնվում է հետախուզման մեջ.
  2. Վարորդը իրավունք ունի տեսանկարահանել ու ձայնագրել ողջ պրոցեսը, ցանկության դեպքում կարող է տեղեկացնել ոստիկանին դրա մասին` զգաստանալու համար.
  3. Վարորդը իրավունք ունի սթափության ստուգումների ժամանակ “հո” չանել ու չփչել ՃՈ-ի աշխատակցի քթին կամ ձեռքերի մեջ:
  4. Վարորդը իրավունք ունի փաստաթղթերը ՑՈՒՅՑ տալ բայց առձեռն չհանձնել ՃՈստիկանին. (քանզի օրենքում գրված է ներկայացնել, այլ ոչ թե հանձնել կամ ի պահ տալ. հանձնելու դեպքում դրանից առաջ վարորդը կարող է պահանջել “ստացական”)
  5. Վարորդը իրավունք ունի պահանջել, իսկ տեսուչը պահանջից հետո պարտավոր է ներկայացնել սպայական վկայականը բացված վիճակում. (Ներկայացնել, այլ ոչ թե տալ վարորդին. եթե նա Ձեզնից պահանջում է տալ վարորդական վկայականը դուք էլ կարող եք պահանջել վերցնել սպայական վկայականը, քանի որ օրենքով երկու դեպքում էլ սահմանված է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ բառով.)
  6. Վարորդը իրավունք ունի կազմված որոշման հետ ծանոթանալու ու համաձայն չլինելու դեպքում կատարել անհամաձայնության մասին նշումներ` որոշման մեջ նախատեսված վայրում
  7. Վարորդը կարող է տեղեկացնել, որ դիմելու է դատարան, իսկ այնտեղ ոստիկանը պարտավոր է լինելու ապացուցել ամեն ինչ փաստերով` տեսանյութով կամ այլ տարբերակով ըստ դատարանի պահանջի.

Ոստիկանի պարտականությունները

  1. Ոստիկանը պարտավոր է ներկայանալ`  ասելով պաշտոնը, կոչումը և ազգանունը, (պատվի առնելն էլ թող պահի շեֆերի համար 🙂 )
  2. Ոստիկանը պարտավոր է տեղեկացնել կանգնեցնելու պատճառի ու հիմքերի մասին և դրանից հետո միայն խնդրել վարորդին ներկայացնել փաստաթղթերը. (իհարկե, ցույց տալ, ոչ թե հանձնել)
  3. Երեկոյան ժամերին կանգնեցնելուց ոստիկանական մեքենայի փարոսիկները պարտադիր պետք է միացրած լինեն.

Ոստիկանը իրավունք չունի

  1. Ոստիկանը իրավունք չունի խնդրել / ստիպել արտաշնչել` վարորդի բերանից եկած հոտը` հոտառությամբ զննելու համար.
  2. Ոստիկանը իրավունք չունի կանգնեցնել մի խախտման համար բայց հետո հարցուփորձ անել այլ խախտում հայտնաբերելու համար.
  3. Ոստիկանը իրավունք չունի հարցուփորձ անել վարորդին թե «որտեղից եք գալիս?», «ուր եք գնում?», «որտեղ եք աշխատում?» «որտեղ եք ապրում?» և այլն.
  4. Ճանապարհային ոստիկանը իրավունք չունի միայնակ իրականացնել ճանապարհապարեկային ծառայություն: (իմանալ ավելին)

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
    ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ
    17. Պարեկային ավտոմոբիլի և ուղղաթիռի կարգախմբի կազմում պետք է ընդգրկվեն առնվազն ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման երկու ծառայող։

  5. Ոստիկանը իրավունք չունի փաստաթղթերը ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը կամ դեպի հետևի տրանսպորտային միջոցը կամ դրա կողքին գտնվող անձանց կողմ.

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
    ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    VII. ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
    32. Փաստաթղթերի ստուգման ընթացքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պետք է կանգնի կանգնեցված տրանսպորտային միջոցի կողային մասում, ընտրի անվտանգ տարածություն իր և վարորդի միջև, դեպի նա չշրջվի մեջքով և հետևի տրանսպորտային միջոցում կամ դրա կողքին գտնվող անձանց։ Կարգախմբի կազմում գտնվող մյուս ծառայողները պետք է զբաղեցնեն այնպիսի դիրք, որը թույլ կտա ապահովել փոխադարձ անվտանգությունը։

Նշված ոստիկանական պարտականությունները սխալ կատարելը համարվում է օրենքի խախտում և կարող է հանդիսանալ ծառայողական քննության հիմք ոստիկանի նկատմամբ:

Ճանապարհային Ոստիկանության Թեժ Գիծ1-77 (անվճար), 010 522763

gdocՏպելու համար բեռնել այստեղից

Այստեղ հիմնականում նշված են այն դրույթները որոնք օրենքը չի պարտավորեցնում կամ չի արգելում. իսկ ինչը արգելված չէ օրենքով` թույլատրելի է:

Վերը նշված ինֆորմացիայի վերաբերյալ նկատողությունների, ավելացումների ու առաջարկների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին: 102@mesrop.am

Շնորհակալություն ֆեյսբուքյան Ճանապարհային ոստիկանություն + կարմիր գծեր խմբին` նյութի պատրաստմանը ակտիվ մասնակցելու համար!

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Մաշված «հոծ» գծերի տուգանքներն անօրինական են

Դիտվել է 2196 անգամ

Անօրինական են բոլոր այն տուգանքները որոնք կազմվել են մաշված հոծ գծի տրորման ու հատման համար.

Հարգելի վարորդներ, պաշտպանեք Ձեր իրավունները, թույլ մի տվեք ճանապարհային ոստիկաններին տուգանել Ձեզ չնշմարվող ու ջնջված գծերը «հատելու» համար.

Քաղաքում ՃՈստիկանների անհիմն ակտերի մեծ մասը կազմվում են հենց այս մաշված ու գրեթե չնշմարվող «հոծ» գծերի տրորման կամ հատման արդյունքում. Շարունակել կարդալ Մաշված «հոծ» գծերի տուգանքներն անօրինական են

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Բարոյական վնասի հատուցման պահանջ (տեսանյութ)

Դիտվել է 1203 անգամ

3 տարի առաջ ձյունը չմաքրելու համար տուգանել էին ու միանգամից 25 000 ՔԱՇԵԼ հաշվիցս, ակտը ԲՈՂՈՔԱՐԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ… Շարունակել կարդալ Բարոյական վնասի հատուցման պահանջ (տեսանյութ)

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

40 կմ/ժ սահմանափակումը անօրինական է

Դիտվել է 3374 անգամ

Անօրինական են 40 կմ/ժ արագության սահմանափակում դնող նշանների և առհասարակ 60-ից ցածր բոլոր նշանների ՄԵԾ ՄԱՍԸ!

Մարտի 29-ին դատավոր Կարեն Ավետիսյանը բավարարել է Ռուզաննա Ազրոյանի հայցը.

Հայցվորը Եղվարդի խճուղիով երթևեկել է 57կմ/ժ արագությամբ,, որտեղ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունը սահմանափակված է եղել 40կմ/ժ առավելագույն արագությամբ. Շարունակել կարդալ 40 կմ/ժ սահմանափակումը անօրինական է

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

[ՁԵՎԱՆՄՈՒՇ] Տեսանկարահանող սարքի խախտման բողոքարկում

Դիտվել է 2492 անգամ

Վերջերս ընկերս ստացել էր որոշում` հիմնված տեսանկահարանող սարքի արձանագրության վրա:

Խախտումը իբր գծանշումներին չենթարկվելն էր.

Police.am -ի օնլայն համակարգով դիտելիս նկարի մեջ երևում էր մեքենան նորմալ սեկցիայի մեջ, իսկ տեսանյութում տվյալ մեքենան ընդհանրապես չէր երևում. Շարունակել կարդալ [ՁԵՎԱՆՄՈՒՇ] Տեսանկարահանող սարքի խախտման բողոքարկում

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Կիսատ գծանշումներ

Դիտվել է 564 անգամ

Ժողովուրդ, նկատե՞լ եք էս վերջին ամիսներին քաղաքի փողոցների մեծ մասի գծանշումները արված են ՄԻԱՅՆ խաչմերուկ + մոտակա ~30 մետր.
Ներկում են միայն այն հատվածները որտեղ տեսախցիկ կա? մի՞թե գծանշումները միայն տուգանքների համար են այլ ոչ երթևեկության նորմալ կազմակերպման ? Շարունակել կարդալ Կիսատ գծանշումներ

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

[ՁԵՎԱՆՄՈՒՇ] Ինչպես չվճարել «կարմիր գծերի» գումարը և չտուգանվել

Դիտվել է 3347 անգամ

Տարիներ առաջ Երևանում ներդրվեց ավտոկայանման նոր համակարգ, որը քաղաքացիները կոչեցին «կարմիր գծեր»: Ըստ այս նոր համակարգի քաղաքացին կարող էր մինչ մեկ տարվա համար վճարումներ իրականացնել և ըստ իր վճարման մեքենան կայանել «Փարքինգ Սիթի Սերվիս»-ին հանձնված կայանատեղիներում: Այս որոշումը քաղաքացիներից շատերը անօրինական են համարում և կարծում են, որ ընկերությունը, որին հանձնված է Երևան քաղաքին պատկանող տարածքները, որևէ աշխատանք չի իրականացնում, որի համար քաղաքացիները պետք է վճար կատարեն: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը Politik.am-ին փոխանցել է մի նամակ, որը իրենց է ուղարկել քաղաքացիներից մեկը: Ըստ քաղաքապետարանի մեր աղբյուրի նման նամակ ուղարկելու դեխքում Երևանի քաղաքապետարանը ստիպված է լինում չտուգանել «կարմիր գծերի» համար չվճարած քաղաքացիներին: Նամակում բերված է բոլոր այն հիմնավորումները, ըստ որի «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության պահանջած վճարները անօրինական են:

gdocՓաստաթուղթը բեռնել այստեղից

gdocԿՈՄԵՐՍԱՆՏ — կարմիր գծերի բողոքարկման ձև N1

Բոլոր X -նշանների փոխարեն լրացրեք Ձեր անհատական տվյալները

Աղբյուրը` http://politik.am

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Արագաչափերի տեխնիկական տվյալները

Դիտվել է 827 անգամ

Автоматизированный комплекс Multaradar SD580 производства компании JENOPTIK ROBOT GmbH.
Multaradar SD580, как правило, устанавливается на столбах и имеет форму “скворечника”. Комплекс функционирует по технологии 2D радара и позволяет контролировать до 6-ти полос движения и различает 2 типа транспортных средств (грузовые и легковые ТС). Շարունակել կարդալ Արագաչափերի տեխնիկական տվյալները

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Արդյո՞ք շարժվող ՃՈ մեքենան կֆիքսի արագությունս

Դիտվել է 822 անգամ

Արդյո՞ք  շարժման մեջ գտնվող ճանապարհային ոստիկանության մեքենայից հնարավոր է արձանագրել հանդիպակաց կամ համընթաց ընթացող մեքենայի ճշգրիտ արագությանը:  Շարունակել կարդալ Արդյո՞ք շարժվող ՃՈ մեքենան կֆիքսի արագությունս

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

ՃՈ տեսուչը հրաժարվում է ցույց տալ խախտումս

Դիտվել է 1470 անգամ

ՃՈ տեսուչն ինձ խախտումի համար կանգնեցրել է և հրաժարվում է ցույց տալ խախտումս, ասում է,_ եթե համաձայն չէք դատարանում կտեսնվենք: Տվյալ դրությունում ինչպե՞ս վարվեմ, իրավունք ունի՞ ցույց չտալու: Շարունակել կարդալ ՃՈ տեսուչը հրաժարվում է ցույց տալ խախտումս

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Իրավունք ունի՞ ՃՈ տեսուչը “հարցուփորձ” անել

Դիտվել է 959 անգամ

Եթե ՃՈ կանգնեցնում է մեքենան՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերն է ցանկանում ստուգել: Ստուգում և տեսնում է, որ ամեն ինչ կարգին է: Կարող է արդյո՞ք նա այդ դեպքում շարունակել, այսպես ասած, “հարցուփորձ” անել. օրինակ՝ “դեղատուփ ունե՞ս, թե չէ”, “կրակմարիչ ունե՞ս, թե չէ” և այլն: Թե նա պետք է ներկայացնի կոնկրետ պատճառը կանգնեցնելու, որի պարզաբանումից հետո պարզապես մաղթի “բարի երթ”:

Շարունակել կարդալ Իրավունք ունի՞ ՃՈ տեսուչը “հարցուփորձ” անել

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Ի՞նչ պետք է իմանալ, եթե տուգանվել եք

Դիտվել է 913 անգամ

Եթե դուք տուգանվել եք արագաչափի կամ տեսախցիկի միջոցով կամ էլ կասկածում եք, որ իրավախախտում եք կատարել, ապա բացի փոստի հետևելուց, հարկավոր է այցելել ոստիկանության առցանց հարցման բաժին կամ էլ Www.azdarar.am կայք: Վերջինը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է: «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքը վերջին՝ 10-րդ հոդվածով սահմանում է անհատական ծանուցումն ինտերնետի միջոցով: Այս օրենքում կարդում ենք. Հոդված 10.    Անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում: Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ծանուցագիր ուղարկած անձը կամ մարմինը մեկշաբաթյա ժամկետում չի ստանում կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցագիրն ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ: Ծանուցագիրը փոստային կապի միջոցով ուղարկելուց հետո՝ տասնչորսերորդ օրը, հետադարձ ծանուցում չստանալու դեպքում այն ևս մեկ անգամ ուղարկվում է անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ նույն ծանուցագիրը միաժամանակ հրապարակելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետադարձ ծանուցումը ստանալու պահից, իսկ դրա բացակայության դեպքում նույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված գործողությունները (այսինքն՝ Azdarar.am-ում այն ծանուցումը հրապարակելը-Գ.Թ.) կատարելուց հետո՝ յոթերորդ օրը, անձը համարվում է պատշաճ ծանուցված: Այսինքն՝ անձին ծանուցելը էլեկտրոնային փոստով պատշաճ է: Եթե փոստով ուղարկվում է ծանուցագիրը և չի ստացվում հետադարձ ծանուցում, ապա այն ևս մեկ անգամ էլ է ուղարկվում փոստին, ինչպես նաև ծանուցագիրը հրապարակվում է Azdarar.am-ում: 10-րդ հոդվածի 3-րդ կետն էլ հստակ նշում է, որ ծանուցումը ստանալուց հետո՝ անկախ նրանից՝ հետադարձ ծանուցում կլինի, այսինքն՝ փոստից կամ էլեկտրոնային նամակով անձը կհաստատի, որ ստացել է նամակը, 7 օր անց անձը համարվում է ծանուցված:

Աղբյուրը՝  iravaban.net կայք 

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Ե՞րբ է ճանապարհային ոստիկանը իրավասու կանգնեցնել ձեր մեքենան

Դիտվել է 3438 անգամ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝

  • ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծումերթևեկության անվտանգության համար.
  • բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.
  • անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին:

Վերը նշված երեք պարտադիր դեպքերից բացի, ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաև ՀՀ ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս, ինչպես նաև ճանապարհի վիճակի կամ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհներին առաջացած վտանգների և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում կարգավորող ոստիկանության ծառայողը կարող է օրենքով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը:

Սղբյուրը` Newsline.am

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail