Կարգերով պահոցներ՝ Նկատողություններ ՃՈ-ին

Ծուղակ Բաղրամյան — Իսահակյան խաչմերուկում [լուծված խնդիր]

Դիտվել է 28601 անգամ

Ուշադրություն հարգելի վարորդներ, ՃՈ-ի կողմից նոր ծուղակ է ստեղծվել Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում:

Ինչպես գիտեք, նախկինում Բաղրամյանից (Օպերայից բարձրացող ուղղությամբ) թույլատրվում էր աջ շրջադարձ կատարել դեպի Իսահակյան փողոց` դեպի Կասկադ:

Բոլորովին վերջերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ կարգելվի Բաղրամյան փողոցից աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, և պաշտոնական կայքում նորության հետ հրապարակվեց նաև այս խաչմերուկի սխեման:

Այս հոդվածում ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ և՛ նշված սխեմայում, և՛ հենց խաչմերուկի կահավորման ընթացքում չի պահպանվել համապատասխան նորմերը.



1. Իսահակյան փողոցի մուտքի վրա բացակայում է ՃԵԿ 3.1 
«Մուտքն արգելվում է» նշանը, կարող էր արգելվել տրանսպորտային միջոցի մուտքը


2. Բաղրամնան փողոցի վրա մինչև խաչմերուկ հասնելը բացակայում է ՃԵԿ 3.18.1 «Աջ շրջադարձն արգելվում է» նշանը, որը կարգելել վարորդներին շրջադարձ կատարել դեպի աջ:

Եթե ՃՈ-ն տեղադրեր վերոնշյալ երկու նշաններից գոնե մեկը, վարորդները կկարողանային նկատել որ մուտք դեպի տվյալ փողոց արգելվում է: Արգելվում է արգելող նշանով!

Բացի «Մուտքն արգելվում է» նշանի բացակայությունից վարորդներին մոլորության մեջ է գցում միայն այն փաստը, որ տվյալ կողմից փողոցի մուտքին նայելիս Ձեր ուղղությամբ կարող եք տեսնել բազում ՃԵԿ նշաններ. օրինակ`

«Կայանման տեղ». նշանը և դրանից հետո «Կանգառն արգելվում է» նշանը. նույնիսկ ամենափորձառու վարորդը տեսնելով այս նշանները և չհայտնաբերելով որևէ «Մուտքն արգելվում է» նշան, պատրաստվում է մտնել տվյալ փողոց.

ԲԱՅՑ, խորամանկ ՃՈ-ն այս անգամ ուրիշ հնարամտություն է հորինել վարորդների գրպանից փողերը գողանալու համար. 

ՃՈ-ն ուղղակի Բաղրամյան փողոցի վրա` խաչմերուկ չհասած տեղադրել է

4.1.1 «Երթևեկությունն ուղիղ» նշանը, և միայն դրանով «արգելում» է մուտքը տվյալ փողոց.

Ճանապարհային Ոստիկանությունը և Սեքյուրիթի Դրիմը արդեն այս հատվածում տեղադրել են տեսախցիկ և մոլորության մեջ գցելով վարորդներին տուգանում են օրենքի ամենայն խստությամբ:

Այս տեսանյութը արդեն կազմված արձանագրությունից է վերցված. մի քանի վայրկյանում մի քանի «խախտում»:

Նույնիսկ եթե այս իրադրության մեջ ամեն ինչ օրենքի սահմաններում է, բայց հավատացեք հարգելի ոստիկաններ. ՍԱ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է!

Թարմացում (02/08/2017).
ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս հոդվածին, անվանելով բամբասանք.
Թերևս պարզ է, որ մեր բամբասանքները ավելի են օգնում ժողովրդին չտուգանվել, քան ՃՈ-ի թափած ջանքերը, որոնք ըստ օրենքի պետք է բխեին վարորդների շահերից, ոչ թե միտված լինեին նրանց հնարավորինս շատ տուգանելուն:

Թարմացում (07/08/2017).
Վարորդի Ընկեր Իրավապաշտպան ՀԿ-ն հանդես է եկել բաց նամակով ուղղված ՃՈ և Քաղաքապետարան:

Թարմացում (14/08/2016).
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հանվել է Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկի «միայն ուղիղ» թելադրող նշանը, որով ծուղակ էր ստեղծվել վարորդների համար:

Օգոստոսի 15-ից թույլատրվում է Բաղրամյանից (ներքևից բարձրանալուց) աջ շրջադարձ կատարել դեպի Իսահակյան փողոց:
Շնորհակալություն բոլոր օգտատերերին, ովքեր տարածելով և աբրձրաձայնելով խնդրի մասին իրենց լուման ունեցան ծուղակի վերացման գործում:

Հարգելի վարորդներ, եթե դուք նույնպես տուժել եք ՃՈ-ի այսպիսի անբարեխիղճ աշխատանքից, հորդորում ենք անպայման բողոքարկել:
Ցանկության դեպքում կարող եք դիմել Վարորդի Ընկեր իրավապաշտպան կազմակերպությանը, որտեղ անվճար կօգնեն բողոքարկել և բեկանել այսպիսի անբարեխիղճ ՃՈ որոշումները:
Կարող եք նաև միանալ մեր խմբին ֆեյսբուքում, որտեղ կգտնեք թեժ քննարկումներ վիճելի որոշումների հետ կապված. Խումբ` Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր

Հարցերի, լրացումների և առաջարկությունների համար կարող եք գրել իմ էլ փոստին` 102@mesrop.am

Հարգանքներով,
Մեսրոպ Մինասյան

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

ՃՈ տեսուչի հիմնական պարտականությունները

Դիտվել է 5793 անգամ

Հարգելի ընթերցողներ, հաշվի առնելով բազմաթիվ վարորդների մոտ առաջացած հարցերը՝ կապված ճանապարհային ոստիկանի պարտականությունների հետ, ներկայացնում ենք ՀՀ կառավարության 23.11.2006թ. թիվ 1769-Ն որոշմամբ սահմանված ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի համար նախատեսված, անձնական անվտանգությանը վերաբերող հետևյալ հիմնական պայմանները.

ա) ծառայության կատարման վայրն ընտրել այնպես, որպեսզի ինքը հստակ տեսանելի լինի ճանապարհային երթևեկության մասնակիցներին և հնարավորություն ունենա ժամանակին կանխարգելելու իրավախախտումները.

բ) օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում ծառայությունն իրականացնել ճանապարհների լուսավորված հատվածներում, ունենալ լուսարձակող ցուցաձող և լուսաանդրադարձիչ հանդերձանք.

գ) խուսափել ճանապարհային ծածկույթի սայթաքուն տեղամասերում ծառայություն իրականացնելուց.

դ) օրվա մութ ժամերին տրանսպորտային միջոցները կանգնեցնելու համար ընտրել ճանապարհի առավել լուսավորված հատված, անհնարինության դեպքում օգտագործել պարեկային տրանսպորտային միջոցի լապտերների լույսը.

ե) կանգնեցված տրանսպորտային միջոցի կողքին կանգնել այնպիսի դիրքով, որպեսզի բացառվի վարորդի կողմից դուռը կտրուկ բացելու կամ երթևեկությունը հանկարծակի վերսկսելու հետևանքով իրեն հարված հասցնելը.

զ) խուսափել ճանապարհի երթևեկելի մասում իրավախախտման պարզաբանումից, եթե դա խոչընդոտներ է առաջացնում տրանսպորտի երթևեկության համար կամ սպառնում է անձնական անվտանգությանը.

է) շարժման մեջ գտնվող, գունագրաֆիկ երանգավորում ունեցող պարեկային տրանսպորտային միջոցների վրա` ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել հատուկ լուսային ազդանշանները` օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում, կամ տրանսպորտային միջոցները կանգնեցնելու ժամանակ.

ը) ստուգման ժամանակ պարեկային տրանսպորտային միջոցը կանգնեցնել ստուգվող տրանսպորտային միջոցի հետևի մասում:

թ) փաստաթղթերի ստուգման ընթացքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պետք է կանգնի կանգնեցված տրանսպորտային միջոցի կողային մասում, ընտրի անվտանգ տարածություն իր և վարորդի միջև, դեպի նա չշրջվի մեջքով և հետևի տրանսպորտային միջոցում կամ դրա կողքին գտնվող անձանց։ Կարգախմբի կազմում գտնվող մյուս ծառայողները պետք է զբաղեցնեն այնպիսի դիրք, որը թույլ կտա ապահովել փոխադարձ անվտանգությունը:

Նշված ոստիկանական պարտականությունները սխալ կատարելը համարվում է օրենքի խախտում և կարող է հանդիսանալ ծառայողական քննության հիմք ոստիկանի նկատմամբ:

Ճանապարհային Ոստիկանության Թեժ Գիծ: 1-77 (անվճար), 010 522763

Աղբյուրը` www.tuganq.am — «Վարորդի Ընկեր» գրասենյակի պաշտոնական կայք

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Անհեթեթ ակտ և անհեթեթ պատասխան ՃՈ պետի կողմից

Դիտվել է 3224 անգամ

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Աջամօղլյան -ի նկատմամբ կազմվել  է վարչական ակտ, ըստ որի նա մեքենան կայանել է արգելված վայրում և տուգանվել է 5000 դրամի չափով:

Որոշումը ուղղակի անհեթեթություն է. խնդրում եմ նայել հետևյալ նյութերը:

Խախտման արձանագրությանը կցված տեսանյութը:

Իսկ սա Սեքյուրիթի Դրիմ-ի սխեման է, ըստ որի հաստատվում է որ այստեղ կայանումը թույլատրվում է ոչ թե զուգահեռ, այլ թեք` ինչպես նշված է  նշանով և թեք գծերով.

Լուսավորիչ-Բեյրութ-Իտալիա

Այս նկարը ցույց է տալիս թե ինչպես են կանգնած բոլորը.

13247816_117469642002701_1498340788588638842_o

Սա էլ կայանման ձևի նշանը` նկարած տեղում:

13244642_1716592061942849_7523209294636212805_n

Իսկ ստորև ներկայացնում եմ հարգարժան ՃՈ պետ Ա. Հակոբյանին ուղարկված դիմումի պատասխանը, որով մերժվել է դիմումատուի բեկանման պահանջը:

13433200_677361959069774_4881314213879255085_o

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս տողերին`

ՀՀ Կառավարւթյան «Ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների ու պայմանների ցակը սահմանելու մասին» թիվ 955-Ն որոշման 80-րդ կետի համաձայն` տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով, իսկ իրավախախտումն ամրագրած տեսանյութից հստակ երևում է, որ դիմումատուին պատկանող տրանսպորտային միջոցը տեղակայված է երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ:

Մեծարգո պարոն Հակոբյան, ներկայացնում եմ այդ 955-Ն որոշման 80-րդ կետը ամբողջությամբ`
80. Տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով:

Իսկ այստեղ, ինչպես վերը նշեցի, նշանով և գծանշմամբ թույլատրված է տրանսպորտային միջոցների դասավորման ԱՅԼ ՁԵՎ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ: Ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ Արմեն Աջամօղլյան -ը հաղթել է այս գործը վարչական դատարանում և ակտը բեկանվել է. Սա վառ ապացույց է ՍԴ տեսուչների, ՃՈ հաստատողների և ՃՈ պետի անգործության:

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Մեքենան առանց բացատրության տարել և պահում են տուգանայինում

Դիտվել է 912 անգամ

Ֆեյսբուքյան օգտատեր Narek Hakobyan -ը ֆեյսբուքյան խմբում գրել է

Բարեւ ձեզ, Մի խորհուրդ եմ ուզում։
Երեկ, ժամը 11։30-ին մտա Մոնումենտի ավտոկայանատեղի, 10 րոպե անց դուրս գալուց ինձ կանգնեցրեց գայիշնիկը, եւ առանց որեւե պատճառ ներկայացնելու պահանջեց վարորդական վկայական եւ տէխ անձնագիր. Իմ հարցին թե ինչ խախտում եմ կատարել պատասխանեց իբր դեպք է պատահել եւ տարացքի բոլոր մեքենաները ստուգում են.Փաստաթղթերը ներկայացնելուց հետո ուզեցավ ՞հօ՞ անելով ստուգել խմացություն բայց ասի մենակ սարքով տենց ուզեցավ տանել դիսպանսեռ ստուգելու ելի չգնացի, մի երեք հատել գայի եկավ ու մեկը ասեց տանում ենք պլաշադկա որովհետեվ հրաման կա. Հրամանն ուզեցի ասեց գայիումա, սկզբում չթողեցի որ ավտոս քշի բայց հետո չգիտեմ խի թոցեցի ու տենց գնացինք փոսի գայի։
Մեքենան կանգնացրեց ու ասեց մտի փոխգնդապետի մոտ ինքը ամենինչ կներկայացնի ու գնաց. Մտա փոխգնդապետի մոտ ասեց հիմա զբաղված եմ վաղը կգաս հարցերիտ կպատասխանեմ.
Ասեցի բա հրամանը, պարզվեց ընդհանրապես տեղյակ չեր ոչնչից.
Հաջորդ օրը գնացի, տեղում չեր, ու ինձ ասեցին որ հետաքննություն են անում, հեռախոսահամար թողնեմ հենց վերջացնեն կկապնվեն հետս.
Երորդ օրն է չեն զանգել.
Հիմա սիրելի խմբակիցներ խնդրում եմ ասեք արժի բողոք դիմում գրել օրինակ ոստիկանապետի անունով որ անտեղի տարել են ու ոչ մի թուղթ չեն ցույց տվել?

Ինչ-որ մեկը կարող է բացատրություն տալ թե ինչ է կատարվում? Ովքեր և ինչ իրավունքով են մեքենան տարել տուգանային հրապարակ?  Ով է պատասխանատու նմանատիպ գործողությունների համար ?

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

ՃՈ տեսուչի պահանջով նշված վայրում կայանված մեքենայի վարորդին տուգանել են 2 անգամ

Դիտվել է 1056 անգամ

Ֆեյսբուքի օգտատեր Ma Sha գրել է Ճանապարհային ոստիկանություն + կարմիր գծեր խմբում`

Հարգելի խմբակիցներ, մեկ ամիս առաջ երեկոյան ժամը 9-ին իմ բջջային հեռախոսին զանգահարել է ՃՈ աշխատակից և պահանջել, որ ես բակից հանեմ մեքենան և կայանեմ Իսահակյան փողոցում, քանի որ մեր բակում պետք է սերիալի նկարահանումներ լինեն: Փողոցի այդ հատվածում դեղին գիծ է և կայանել չի կարելի, ինչը և ես ասեցի ՃՈ աշխատակցին, սակայն նրա պնդմամբ մեքենան կայանեցի հենց այդ մասում: Քանի որ նկարահանումները ժամը գիշերվա 12-ին դեռ չէին ավարտվել, մեքենան ողջ գիշեր մնացել է այդ փողոցում և միայն հաջորդ օրն եմ այն տեղափոխել բակ: Ստացել եմ 2 տուգանք ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն: Մոտ 40 օր առաջ գրել եմ դիմում, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել: Զանգահարում եմ համապատասխան բաժին, որևէ կոնկրետ բան չեն ասում: Ինձ զանգահարող ՃՈ աշխատակցի բջջային հեռախոսի համարը նշել եմ իմ դիմումի մեջ: Այս թեմայով էլի եմ գրել այս խմբում, երբ տուգանքը նոր էի ստացել: Հիմա դիմում եմ լրագրողներին, եթե հնարավոր է այս հարցը բարձրացնեն: Ես անիմաստ ընկնել եմ քաշքշուկների մեջ և ժամանակս ծախսում եմ անիմաստ տուգանքի վրա: Կանխավ շնորհակալ եմ: Հ.Գ.Ինձ զանգահարող ՃՈ աշխատակցին զանգահարել եմ, սակայն նա ասում է, որ օպերատորների հետ կապ չունեն և որևէ բանով օգնել չի կարող: Այս խմբի անդամ Դիանա Ղազազյանն ինձ արդեն մեկ ամսից ավել է ասում է, որ տուգանքները հաստատ չեղյալ կհամարվեն, բայց հասկանալի է, որ դա որևէ իրավական ուժ չունեցող հայտարարություն է. ինձ հարկավոր է պաշտոնական պատասխան:

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Պոստ պահող ՃՈ օրինազանցները

Դիտվել է 696 անգամ

Ուրեմն, էս անգամ ուզում եմ խոսել մի ցավալի թեմայից վարորդների համար. էն գաիշնիկներից, որոնք միշտ խանգարում են երթևեկությանը` իրենց առաքելությունը լրիվ հակառակ կերպով կատարելով.

Շարունակել կարդալ Պոստ պահող ՃՈ օրինազանցները

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Մաշված «հոծ» գծերի տուգանքներն անօրինական են

Դիտվել է 2196 անգամ

Անօրինական են բոլոր այն տուգանքները որոնք կազմվել են մաշված հոծ գծի տրորման ու հատման համար.

Հարգելի վարորդներ, պաշտպանեք Ձեր իրավունները, թույլ մի տվեք ճանապարհային ոստիկաններին տուգանել Ձեզ չնշմարվող ու ջնջված գծերը «հատելու» համար.

Քաղաքում ՃՈստիկանների անհիմն ակտերի մեծ մասը կազմվում են հենց այս մաշված ու գրեթե չնշմարվող «հոծ» գծերի տրորման կամ հատման արդյունքում. Շարունակել կարդալ Մաշված «հոծ» գծերի տուգանքներն անօրինական են

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Կիսատ գծանշումներ

Դիտվել է 564 անգամ

Ժողովուրդ, նկատե՞լ եք էս վերջին ամիսներին քաղաքի փողոցների մեծ մասի գծանշումները արված են ՄԻԱՅՆ խաչմերուկ + մոտակա ~30 մետր.
Ներկում են միայն այն հատվածները որտեղ տեսախցիկ կա? մի՞թե գծանշումները միայն տուգանքների համար են այլ ոչ երթևեկության նորմալ կազմակերպման ? Շարունակել կարդալ Կիսատ գծանշումներ

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail