Կարգերով պահոցներ՝ Արագաչափ սարքեր և տեսախցիկներ

Ծուղակ Բաղրամյան — Իսահակյան խաչմերուկում [լուծված խնդիր]

Դիտվել է 28601 անգամ

Ուշադրություն հարգելի վարորդներ, ՃՈ-ի կողմից նոր ծուղակ է ստեղծվել Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում:

Ինչպես գիտեք, նախկինում Բաղրամյանից (Օպերայից բարձրացող ուղղությամբ) թույլատրվում էր աջ շրջադարձ կատարել դեպի Իսահակյան փողոց` դեպի Կասկադ:

Բոլորովին վերջերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ կարգելվի Բաղրամյան փողոցից աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, և պաշտոնական կայքում նորության հետ հրապարակվեց նաև այս խաչմերուկի սխեման:

Այս հոդվածում ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ և՛ նշված սխեմայում, և՛ հենց խաչմերուկի կահավորման ընթացքում չի պահպանվել համապատասխան նորմերը.



1. Իսահակյան փողոցի մուտքի վրա բացակայում է ՃԵԿ 3.1 
«Մուտքն արգելվում է» նշանը, կարող էր արգելվել տրանսպորտային միջոցի մուտքը


2. Բաղրամնան փողոցի վրա մինչև խաչմերուկ հասնելը բացակայում է ՃԵԿ 3.18.1 «Աջ շրջադարձն արգելվում է» նշանը, որը կարգելել վարորդներին շրջադարձ կատարել դեպի աջ:

Եթե ՃՈ-ն տեղադրեր վերոնշյալ երկու նշաններից գոնե մեկը, վարորդները կկարողանային նկատել որ մուտք դեպի տվյալ փողոց արգելվում է: Արգելվում է արգելող նշանով!

Բացի «Մուտքն արգելվում է» նշանի բացակայությունից վարորդներին մոլորության մեջ է գցում միայն այն փաստը, որ տվյալ կողմից փողոցի մուտքին նայելիս Ձեր ուղղությամբ կարող եք տեսնել բազում ՃԵԿ նշաններ. օրինակ`

«Կայանման տեղ». նշանը և դրանից հետո «Կանգառն արգելվում է» նշանը. նույնիսկ ամենափորձառու վարորդը տեսնելով այս նշանները և չհայտնաբերելով որևէ «Մուտքն արգելվում է» նշան, պատրաստվում է մտնել տվյալ փողոց.

ԲԱՅՑ, խորամանկ ՃՈ-ն այս անգամ ուրիշ հնարամտություն է հորինել վարորդների գրպանից փողերը գողանալու համար. 

ՃՈ-ն ուղղակի Բաղրամյան փողոցի վրա` խաչմերուկ չհասած տեղադրել է

4.1.1 «Երթևեկությունն ուղիղ» նշանը, և միայն դրանով «արգելում» է մուտքը տվյալ փողոց.

Ճանապարհային Ոստիկանությունը և Սեքյուրիթի Դրիմը արդեն այս հատվածում տեղադրել են տեսախցիկ և մոլորության մեջ գցելով վարորդներին տուգանում են օրենքի ամենայն խստությամբ:

Այս տեսանյութը արդեն կազմված արձանագրությունից է վերցված. մի քանի վայրկյանում մի քանի «խախտում»:

Նույնիսկ եթե այս իրադրության մեջ ամեն ինչ օրենքի սահմաններում է, բայց հավատացեք հարգելի ոստիկաններ. ՍԱ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է!

Թարմացում (02/08/2017).
ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս հոդվածին, անվանելով բամբասանք.
Թերևս պարզ է, որ մեր բամբասանքները ավելի են օգնում ժողովրդին չտուգանվել, քան ՃՈ-ի թափած ջանքերը, որոնք ըստ օրենքի պետք է բխեին վարորդների շահերից, ոչ թե միտված լինեին նրանց հնարավորինս շատ տուգանելուն:

Թարմացում (07/08/2017).
Վարորդի Ընկեր Իրավապաշտպան ՀԿ-ն հանդես է եկել բաց նամակով ուղղված ՃՈ և Քաղաքապետարան:

Թարմացում (14/08/2016).
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հանվել է Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկի «միայն ուղիղ» թելադրող նշանը, որով ծուղակ էր ստեղծվել վարորդների համար:

Օգոստոսի 15-ից թույլատրվում է Բաղրամյանից (ներքևից բարձրանալուց) աջ շրջադարձ կատարել դեպի Իսահակյան փողոց:
Շնորհակալություն բոլոր օգտատերերին, ովքեր տարածելով և աբրձրաձայնելով խնդրի մասին իրենց լուման ունեցան ծուղակի վերացման գործում:

Հարգելի վարորդներ, եթե դուք նույնպես տուժել եք ՃՈ-ի այսպիսի անբարեխիղճ աշխատանքից, հորդորում ենք անպայման բողոքարկել:
Ցանկության դեպքում կարող եք դիմել Վարորդի Ընկեր իրավապաշտպան կազմակերպությանը, որտեղ անվճար կօգնեն բողոքարկել և բեկանել այսպիսի անբարեխիղճ ՃՈ որոշումները:
Կարող եք նաև միանալ մեր խմբին ֆեյսբուքում, որտեղ կգտնեք թեժ քննարկումներ վիճելի որոշումների հետ կապված. Խումբ` Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր

Հարցերի, լրացումների և առաջարկությունների համար կարող եք գրել իմ էլ փոստին` 102@mesrop.am

Հարգանքներով,
Մեսրոպ Մինասյան

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Ծուղակ օդանավակայանի դռների դիմաց

Դիտվել է 22983 անգամ

Հարգելի վարորդներ, վերջերս ահավոր շատացել են տուգանքները կազմված Զվարթնոց օդանավակայանի դռների մոտ մի քանի վայրկյան կանգնելու և մարդ իջեցնելու համար:

Հորդորում ենք բոլոր վարորդներին չկանգնել ոչ մի վայրկյան օդանավակայանի դռների դիմաց:

Ինչպես գիտեք փողոցի արգելված վայրերում այժմ թույլատվրում է կանգառ կատարել մինչև 1 րոպե տևողությամբ` ուղևոր վերցնելու կամ իջեցնելու համար, բայց բանն այն է որ այստեղ ամբողջ դռների լայնությամբ ձգվում է հետիոտնային անցում, որի վրա արգելվում է կանգնել անգամ մեկ վայրկյան. և որի տուգանքը 3 անգամ մեծ է սովորական կանգառ կատարելու տուգանքից և արժե 15.000 դրամ. Մի՞թե սա անխղճություն չէ?

Այս «փողոցի» մնացած հատվածների վրա ընդհանրապես արգելվում է կայանելը. բայց իհարկե մինչև 1 րոպե կարելի է կանգնել ուղևորի համար. սակայն անցումից առաջ հաճախ փողոցի վրա կայանվում են 5000 դրամ տուգանված մեքենաներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում այդ վայրում մի քանի վայրկյան կանգնել և ուղևոր իջեցնելու համար, իսկ անցումից հետո  շլակբաումով փակվող հատված է: Ուստի դրա հետևանքով մեքենաները հարկադրված կանգնում են հետիոտնային անցումի վրա, մի քանի վայրկյանում ուղևորին իջեցնելուց հետո հեռանում, և տուգանվում 15.000 դրամով.

Ուշադիր եղեք այս վայրում և ուղևորներին վերցրեք/իջեցրեք հետիոտնային անցումի սահմաններից դուրս` մինչև 1 րոպե ժամանակահատվածում.

Այն վարորդները ովքեր ստացել են նմանատիպ ակտ, կարող են դիմել «Վարորդի Ընկեր» իրավապաշտպան գրասենյակ և ստանալ անվճար իրավամանական խորհրդատվություն բողոքարկման մասին:

Ավելացում:
Թարմ լուսանկարներ նշված վայրից.
Մի կողմից ARM048 Պորշ Կայենը, մյուս կողմից շլակբաումով իրենց տաքսիների համար առանձնացված հատվածը. որտեղ կանգնեն վարորդները 4 վայրկյանով մարդ իջեցնելու համար

15157020_10207153013407023_2074460995477531299_o

15157003_10207153010526951_989090939381625078_o

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Սուտ արագության գերազանցման զրպարտություն

Դիտվել է 9666 անգամ

Վարորդները երբեմն բողոքում են Ճանապարհային ոստիկանության մեքենաներում տեղադրված արագաչափերի ցուցմունքի ճշտությունից:Որոշել ենք ձեր ուշադրությանը ներկայացնել, թե ինչ տեսակի սարքեր է օգտագործում ՃՈ-ն, ինչպես են դրանք գործում և թե ինչպես կարող է ոստիկանության տեսուչը դրանցից օգտվել վարորդին խաբելու նպատակով։

«Իսկրա 1 Դ»-ն թերևս հիմնական արագաչափ սարքն է, որով համալրված են Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պարեկային գրեթե բոլոր մեքենաները։ Սարքը աշխատում է Դոպլերի էֆեկտով՝ ուղարկելով 24.15 GHz հաճախականությամբ էլեկտրամագնիսական ալիք, որն անրադառնալով շարժվող օբյեկտներից (մեքենաներից)՝ փոխում է իր հաճախությունը։ Այսպիսով սարքը որոշում է այդ օբյեկտի արագությունը:

dopplerradar

Շարժական ռեժիմը՝ որպես ստացիոնար

«Իսկրա 1Դ» արագաչափն ունի աշխատանքի երկու ռեժիմ` «ստացիոնար» և «շարժման ընթացքում»: «Ստացիոնար» ռեժիմում սարքը ֆիքսում է իր տեսադաշտն ընկնող մեքենայի արագությունը՝ գտնվելով անշարժ վիճակում: Այս ռեժիմում՝ պարեկային մեքենան ու արագաչափի կողմից դիտարկվող մեքենան իրար ընդառաջ շարժվելու դեպքում, գրանցվում է երկու մեքենաների գումարային արագությունը։ Այս պատճառով սարքն ունի «շարժման ընթացքում» ռեժիմ, որի դեպքում արագաչափը ֆիքսում է ընդառաջ շարժվող մեքենայի արագությունը՝ հաշվի առնելով պարեկային մեքենայի շարժման արագությունը: Որոշ ՃՈ տեսուչներ օգտագործում են սարքի «ստացիոնար» ռեժիմը մեքենաներին ընդառաջ շարժվելիս: Այս դեպքում արագաչափը շարժվող պարեկային մեքենան ընկալում է որպես կանգնած և գումարային արագությունը վերագրում ընդառաջ շարժվող մեքենային։ Խաբեության այս հնարավարության մասին հարցմանը ի պատասխան՝ ՃՈ-ն հայտնեց, որ դա հնարավոր է: Սակայն կարելի է ուշադրություն դարձնել պարեկային մեքենայի մոնիտորի վրա (շարժվող մեքենաների արագության կողքին) աշխատանքի ռեժիմը նշող «S» (ստացիոնար) կամ «D» («շարժման մեջ») տառը: Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ տուգանված վարորդների բողոքների դեպքում հնարավոր է ձայնագրություններով ստուգել արագաչափի ռեժիմը “խախտման” պահին։ «S» կամ «D» տառը տեսախցիկի տեսանյութի հետ ձայնագրվում են նաև սկավառակի վրա, որն ուսումնասիրվում է վարորդի կողմից ներկայացված բողոքի դեպքում): Այսպիսով` սահմանված արագության գերազանցման համար
կանգնեցված վարորդը կարող է վստահությամբ պնդել, որ իրեն խաբել են, չհամաձայնել խախտման արձանագրության հետ և անգամ չտուգանվելու դեպքում բողոք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն` անբարեխիղճ տեսուչի դեմ:

 

Ուրիշի արագությունը

«Իսկրա 1Դ» արագաչափերի ֆիքսած ցուցմունքը 10 րոպե շարունակ պահպանվում է էկրանին (եթե այդ ընթացքում տեսուչը չզրոյացնի այն):  Այսպիսով, պահպանված ցուցմունքը 10 րոպե շարունակ  կարելի է վերագրել ցանկացած:

Այս դեպքում պետք է տեսուչից պահանջել ցույց տալ «խախտման» տեսանյութը և տեսնել, թե որ պահին էկրանին հայտնվեց ֆիքսված արագությունը։ Եթե այն հայտնվեց  ձեր մեքենայի՝ տեսանյութում երևալու պահին, ապա ցուցմունքը ձերն է: Եթե ցուցմունքը արդեն պահպանված էր մինչև ձեր մեքենայի տեսանյութում հայտնվելու պահը, ապա ձեզ փորձում են խաբել։

«Դե լավ, բեր ամրագոտի գրեմ»

Թե՛ արագաչափի աշխատանքի ռեժիմի, և թե՛ վարորդին մեկ ուրիշի ցուցմունք վերագրելը կբացահայտվի, եթե ՃՈ անբարեխիղճ տեսուչի գործունեության զոհ դարձած վարորդը չհամաձայնի խախտման հետ և ՃՈ պետին բողոքարկի տեսուչի որոշումը: Դժբախտաբար, վարորդներից շատերը վստահ լինելով, որ խախտում չեն արել, իրենց անզոր են զգում ու համաձայնում են տեսուչի կողմից առաջարկվող ավելի մեղմ տուգանքին` կորցնելով բողոքարկելու հնարավորությունը:
Հարկ է նշել, որ կան բազմաթիվ իրավիճակներ, երբ ՃՈ մեքենաներում տեղադրված արագաչափ սարքերը պարզապես սխալ տվյալ են ցուցադրում` անկախ տեսուչի կամքից:

Աղբյուրը` www.tuganq.am — «Վարորդի Ընկեր» գրասենյակի պաշտոնական կայք, Hetq.amDaniel Ioannisyan

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Բողոքարկման Ձևանմուշներ և այլ փաստաթղթեր

Դիտվել է 8846 անգամ

Այստեղ տեղադրում ենք բոլոր կազմված ձևանմուշները ՃՈ, քաղաքապետարան կամ վարչական դատարան դիմելու համար:

gdocԱմրագոտիով չամրակապվելու ակտի բողոքարկում (Վարչական դատարան) Կարդալ ավելին

gdocՇրջադարձ կատարելիս ուրիշ մեքենայի չզիջելու ակտի բողոքարկում (ՃՈ պետին)

gdocԿարմիր լույսի ակտի բողոքարկում (Վարչական դատարան)

gdocԿանգառ կատարելու սխալ ակտի բողոքարկում (ՃՈ պետին) Կարդալ ավելին

gdocԿանգառ կատարելու սխալ ակտի հայցադիմում (Վարչական դատարան) Կարդալ ավելին

gdocԿասկած հարուցող տեխ. սարքով արձանագրած ակտի բողոքարկում (ՃՈ պետին)  Կարդալ ավելին

gdocՏեխ. սարքով արձանագրած առանց տեսանյութ ակտի բողոքարկում (ՃՈ պետին)  Կարդալ ավելին

gdocՈւղեփակոցի մոտ սպասելիս կանգառի ակտի բողոքարկում (ՃՈ պետին)

gdocԿարմիր գծերի ակտի բողոքարկում (Երևանի քաղաքապետարան)  Կարդալ ավելին

gdocԿարմիր գծերի ակտի տեսանյութի պահանջով բողոքարկում (Երևանի քաղաքապետարան)

Այլ փաստաթղթեր

gdocՄեքենայի առուվաճառքի լիազորագիր

 

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Մաշված «հոծ» գծերի տուգանքներն անօրինական են

Դիտվել է 2196 անգամ

Անօրինական են բոլոր այն տուգանքները որոնք կազմվել են մաշված հոծ գծի տրորման ու հատման համար.

Հարգելի վարորդներ, պաշտպանեք Ձեր իրավունները, թույլ մի տվեք ճանապարհային ոստիկաններին տուգանել Ձեզ չնշմարվող ու ջնջված գծերը «հատելու» համար.

Քաղաքում ՃՈստիկանների անհիմն ակտերի մեծ մասը կազմվում են հենց այս մաշված ու գրեթե չնշմարվող «հոծ» գծերի տրորման կամ հատման արդյունքում. Շարունակել կարդալ Մաշված «հոծ» գծերի տուգանքներն անօրինական են

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

40 կմ/ժ սահմանափակումը անօրինական է

Դիտվել է 3374 անգամ

Անօրինական են 40 կմ/ժ արագության սահմանափակում դնող նշանների և առհասարակ 60-ից ցածր բոլոր նշանների ՄԵԾ ՄԱՍԸ!

Մարտի 29-ին դատավոր Կարեն Ավետիսյանը բավարարել է Ռուզաննա Ազրոյանի հայցը.

Հայցվորը Եղվարդի խճուղիով երթևեկել է 57կմ/ժ արագությամբ,, որտեղ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունը սահմանափակված է եղել 40կմ/ժ առավելագույն արագությամբ. Շարունակել կարդալ 40 կմ/ժ սահմանափակումը անօրինական է

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

[ՁԵՎԱՆՄՈՒՇ] Տեսանկարահանող սարքի խախտման բողոքարկում

Դիտվել է 2492 անգամ

Վերջերս ընկերս ստացել էր որոշում` հիմնված տեսանկահարանող սարքի արձանագրության վրա:

Խախտումը իբր գծանշումներին չենթարկվելն էր.

Police.am -ի օնլայն համակարգով դիտելիս նկարի մեջ երևում էր մեքենան նորմալ սեկցիայի մեջ, իսկ տեսանյութում տվյալ մեքենան ընդհանրապես չէր երևում. Շարունակել կարդալ [ՁԵՎԱՆՄՈՒՇ] Տեսանկարահանող սարքի խախտման բողոքարկում

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Արագաչափերի տեխնիկական տվյալները

Դիտվել է 827 անգամ

Автоматизированный комплекс Multaradar SD580 производства компании JENOPTIK ROBOT GmbH.
Multaradar SD580, как правило, устанавливается на столбах и имеет форму “скворечника”. Комплекс функционирует по технологии 2D радара и позволяет контролировать до 6-ти полос движения и различает 2 типа транспортных средств (грузовые и легковые ТС). Շարունակել կարդալ Արագաչափերի տեխնիկական տվյալները

facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail